Գերակա շա՞հ, թե՞ շահի գերակայություն․ Ֆիրդուսի իրացման գոտու բնակիչների պայքարը՝ դատական ատյաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի Ֆիրդուս անունով հայտնի թաղամասում բնակվող Սաֆարյանների տուն տանող ճանապարհը երկու ամիս առաջ սկսել է շահագործվել 33-րդ թաղամասում կառուցապատում իրականացնող «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից, որը նոր շենքի կառուցման նպատակով այս պահին տարածքում կատարում է հողի փորման աշխատանքներ։

Հանրապետության նրբանցքում իրականացվող աշխատանքները խնդիրներ են ստեղծել նաև տարածքի մյուս բնակիչների համար։ Սաֆարյաններն ունեն այլընտրանքային ճանապարհ տան հետնամասում և բակում, որից օգտվում են այն բնակիչները, որոնք այլևս ելք և մուտք չունեն դեպի Հանրապետության նրբանցք։

Ռաֆայել Սաֆարյանը պատմում է՝ իրենց տան հարևանությամբ կատարվող շինարարական աշխատանքների պատճառով ընտանիքի մի մասը ստիպված է եղել տեղափոխվել այլ բնակարան։

Արդեն մեկ տարուց ավելի է՝ դատավարություն է ընթանում Սաֆարյանների հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման հարցով։ Այս տարի հունիսի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անշարժ գույքը «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությանն օտարելու վճիռ էր հրապարակել։ Սաֆարյանները վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան։

Փաստաբան Դավիթ Ասատրյանի խոսքով՝ դատական պրոցեսը խախտումներով է անցել․ դատարանը հերթականությամբ մերժել է բոլոր միջնորդությունները, իսկ օտարման վճիռը կայացնելու օրը, ըստ Ասատրյանի, դատավոր Մուրադ Հովակիմյանն ըստ էության կիսատ է թողել դատավարությունը և ժամանակից շուտ գնացել խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։

Փաստաբանը շեշտում է՝ կա Վճռաբեկ դատարանի մեկ այլ գործով նախադեպային որոշում, ըստ որի՝ եթե կառավարությունը տարածքը հանրային գերակա շահ է հռչակում, բայց 7 տարվա ընթացքում կառուցապատում չի արվում, ապա տարածքն այլևս չի կարող գերակա շահ համարվել։ Ասատրյանի խոսքով՝ դատարանն այդ ժամկետի հաշվարկի սկիզբ համարել է կառավարության կողմից այդ որոշման ընդունման պահը։

2016-ին ՄԻԵԴ-ը Սաֆարյանների գործով  վճիռ էր հրապարակել։ Եվրոպական դատարանը գտել էր, որ սահմանափակվել է անձի՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքը։ Դավիթ Ասատրյանի խոսքով՝ դրանից հետո դատարանը կիրառում է կառուցապատողի կողմից հայցի ապահովումը, որը հակասում է ՄԻԵԴ-ի որոշմանը։

Ըստ փաստաբանի՝ այս որոշումը փաստում է, որ գերակա հանրային շահով փոխհատուցումների հարցով չկա հայցային վաղեմություն ժամկետ, և եթե համարժեք փոխհատուցում չի եղել, ապա Ասատրյանի խոսքով՝ անձը միշտ կարող է դիմել դատարան՝ արդար դատաքննության պահանջով։

Սաֆարյաններն էլ ասում են՝ չնայած բոլոր կողմերից կառուցապատման աշխատանքները շարունակվում են և ճնշումը գնալով մեծանում է, այնուամենայնիվ, շարունակելու են պայքարել իրենց գույքի նկատմամբ իրավունքները լիարժեք վերականգնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

Թեմայի շուրջ դիտեք նաև՝

«Ով է իրավասու պատասխանել էս անօրինականությանը»․ հրապարակվել է Ֆիրդուսի տներից մեկի օտարման վճիռը