Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը 15 օրից ավելի հացադուլի մեջ է եղել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը, որն ապօրինի ազատազրկման է դատարատվել Ադրբեջանի դատարանի կողմից ու պահվում է Բաքվում, ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։

Նշվում է, որ Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։

«2020 թվականից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Վիգեն Էյուլջեքչյանը լուռ, բայց խորապես ցավոտ բողոքի ակցիա է անցկացնում՝ հացադուլի միջոցով, որը տևում է ավելի քան 15 օր»,- նշել է Մանուկյանը՝ հավելելով, որ Վիգենի պահանջը մեկն է՝ նա հեռախոսազանգ է ցանկանում կնոջ՝ Լինդայի հետ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ազատազրկման 5 տարին հայ ռազմագերին անցկացնելու է բանտում, մնացյալ մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ Բաքուն շինծու քրեական գործ էր հարուցել Էուլջեքչյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով վարձկանության մեջ։

Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր 2020 թվականին՝ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց՝ Շուշիի մոտակայքում, մեկ այլ լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ։ Նա մեկնել էր Լեռնային Ղարաբաղ՝ իրերը Շուշիի հյուրանոցից վերցնելու համար։ Նրանց կանգնեցրել էին ադրբեջանական զինվորները և ավտոբուսով տեղափոխել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ գերիների, քաղաքացիական անձանց և զինվորների հետ։ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թվականի մարտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի