«Ով է իրավասու պատասխանել էս անօրինականությանը»․ հրապարակվել է Ֆիրդուսի տներից մեկի օտարման վճիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հունիսի 22-ին վճիռ է հրապարակել, ըստ որի՝ Երևանի Ֆիրդուս անունով հայտնի թաղամասի՝ Հանրապետության նրբանցք տուն 8Ա հասցեում գտնվող անշարժ գույքը պետք է օտարվի «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲ ընկերությանը։ Դեռևս 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունել էր որոշում, որով հաստատել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները` 345,000 քմ ընդհանուր մակերեսով: Ըստ երևույթին, Հանրապետության նրբանցք 8Ա հասցեի տունն այդ գոտիներից մեկում է:

Արդեն մեկ տարի է՝ դատավարություն էր ընթանում այս հասցեում գտնվող անշարժ գույքը օտարելու հարցով։ Տարածքի սեփականատերերից Ռաֆայել Սաֆարյանը հարցեր ունի դատական գործընթացի հետ կապված։

Դատարանը վճռել է, որ տարածքն ազատելու դեպքում փոխհատուցումը կկազմի 620 միլիոն 770 հազար դրամ։ Ռաֆայել Սաֆարյանի խոսքով՝ դատարանի կողմից այսպիսի գնահատումը ծիծաղելի է, քանի որ այս դեպքում մեկ քառակուսի մետրը կազմում է 1200 դոլար, իսկ իրենց հարևանությամբ կառուցվող նորակառույցում գները, ըստ նրա, սկսվում են մեկ քառակուսի մետրը 5000 դոլարից։

Դեռ 2021-ին այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը խոսում էր Ֆիրդուսի թաղամասում գերակա շահ ճանաչված տարածքում գտնվող անշարժ գույքի գնահատման մասին։ Այդ ժամանակվա նրա նշած գները տարբերվում են ներկայում առաջարկվող արժեքներից։

Սաֆարյանի խոսքով՝ սեփականության իրավունքով իրենց է պատկանում 815 քառակուսի մետր հողատարածք, վկայականով գրանցված՝ 362 քառակուսի մետր բնակելի մակերես, 380 քառակուսի մետր ինքնակամ շինություն։ Նույն հասցեում գրանցված է 16 սեփականատեր, ապրում է 28 բնակիչ։

Ռաֆայել Սաֆարյանը մեզ ցույց է տալիս անշարժ գույքի սեփականության, գույքի փորձագիտական գնահատականների հետ կապված փաստաթղթերը։ Նրա խոսքով՝ տարիներով ապօրինություններ են կատարվել 33-րդ թաղամասում, որը շարունակվում է մինչև այսօր։

Դեռևս 2004 թվականին Ռաֆայել Սաֆարյանի մայրը՝ Վարյա Սաֆարյանը, դիմել է նոտարական գրասենյակ՝ իր գույքը չորս զավակներին նվիրատվությամբ փոխանցելու և գործարքը վավերացնելու պահանջով։ Նոտարական գրասենյակը մերժել է պահանջը՝ հղում կատարելով Կառավարության 2002-ի որոշմանը՝ նշելով, որ սեփականատիրոջ գույքը գտնվում է օտարման գոտում: Այս որոշումը դիմումատուն բողոքարկել է դատական ատյաններում։

Սպառելով ՀՀ բոլոր ատյանները՝ Սաֆարյաննները 2012 թվականին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2016-ին հրապարակած վճռով համարել է, որ սահմանափակվել է անձի՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքը, քանի որ իշխանությունները մերժել են վավերացնել գույքն իր երեխաներին նվիրատվությամբ փոխանցելու գործարքը:

Այսպիսով, դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատության պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում՝ դիմումատուի՝ իր գույքը զավակներին նվիրատվությամբ փոխանցելու անհնարինության մասով։ Դատարանը պետությանը պարտավորեցրել է վճարել 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 630 եվրո՝ որպես ծախսեր:

Ռաֆայել Սաֆարյանի որդու՝ Դավիթ Սաֆարյանի խոսքով՝ բնակիչներից վերցնում են տներ, կառուցում են նոր շենքեր և ստիպում են դուրս գալ «գերակա շահ» անվան տակ։ Նրա կարծիքով՝ շատ դեպքերում գերակա շահ ասվածը ոչ արդարացի է կիրառվում։ Պատմում է՝ հինգ տարի առաջ հայց են ներկայացրել դատարան, սակայն դատարանը մինչև այսօր լսում չի նշանակում՝ պատճառաբանելով դատարանների ծանրաբեռնվածությունը։ Սակայն, Սաֆարյանի խոսքով, օտարման համար ներկայացված հայցի համար նույն դատարանը կարողանում է ամսվա մեջ երեք անգամ լսում ապահովել։

Դավիթ Սաֆարյանի խոսքով՝ մասնագետը, որն իրենց հողատարածքի և այլ տարածքների միջև համեմատական գնահատական պետք է տար, ըստ նրա, դատարանում ներկայացրել է միայն բանավոր համեմատություններ list.am կայքի հայտարարությունների հետ։ Սաֆարյանի խոսքով՝ նշանակված մասնագետը չի ներկայացրել նույնիսկ այդ հայտարարությունների հղումները, իսկ դատարանը վերջինը որպես փաստ է ընդունել։

Սաֆարյանները պատրաստվում են վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարան, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կդիմեն կրկին Եվրոպական դատարան, այս անգամ՝ համարժեք փոխհատուցում և արդար քննություն իրականացնելու պահանջով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան