Աշոտ Արսենյանն իմ դեմ մահափորձ է կազմակերպել. ռուսաստանաբնակ հայ գործարարը դիմեց վարչապետ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց տեղի գործարարների հետ։ Հանդիպման մեկնարկին գործարար, ՌԴ քաղաքացի Մուրադ Մուրադյանը վարչապետին խնդրեց բացահայտել իր խոսքով՝  Աշոտ Արսենյանի կողմից իր նկատմամբ իրականացված մահափորձի պատճառները։ 

Գործարարին լսելուց հետո՝ վարչապետն ասաց․ «Ես լսեցի այդ պատմությունը, ոչ մի խոչընդոտ չկա, որ այդ պատմությունը մանրամասն քննվի։ Ես հիմա չեմ կարող որևէ գնահատական տալ, դա հաստատ կստուգվի։ Իմ այս հայտարարությանը հրապարակային հայտարարություն է, որին հետևում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մենք նաև ուղիղ եթերում ենք, ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները լսում են և նույնիսկ մինչև իմ Հայաստան վերադառնալը այս ամեն ինչը կստուգեն։ Այդ պատմությունը, որ պատմում եք, թե 6-րդ վարչություն կանչեցին, ծեծեցին, կստուգվի»:

Վարչապետը  նշեց, որ, այս ամենով հանդերձ, եթե անգամ իրենք գիտեն ինչ-որ բաներ, միևնույնն է, կա անմեղության կանխավարկած, որը բոլոր դեպքերում պետք է պահպանվի։

«Մենք ինչ-որ բաներ  գիտենք, նույնիսկ համոզված ենք, բայց որևէ մեկին դատելու համար հարկավոր է ունենալ նրա մեղավորությունն ապացուցող փաստեր։ Անմեղության կանխավարկածը հետևյալն է՝ ոչ ոք պարտավոր չէ ապացուցել իր մեղավորությունը, այլ դա պետք է անի մեղադրողը, Դատախազությունը, իրավապահները»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ մեկ բան հստակ է՝ Հայաստանում այլևս քաղաքական որոշումներով մարդկանց չեն դատելու։

«Եթե պարզվեց այն, ինչ ասում եք այդ շրջանակում է, մենք իրար հետ կվերադառնանք Երևան»,- ասաց վարչապետը։ 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մուրադ Մուրադյանն այս հարցով նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, ասված էր․ «ՌԴ քաղաքացի Մուրադ Մուրադյանս արդեն 20 տարի է` հետախուզման մեջ եմ այն պատճառով, որ 1996-1997թթ. $550.000 եմ ներդրել ՀՀ-ում:

Հարգելի’ պարոն վարչապետ

Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի հովանավորության տակ գտնվող Աշոտ Արսենյանը (Ջերմուկի Աշոտը) ԱԺ-ում Ձեզ տված իր 1 ձայնով, այս անգամ էլ կարող է հովանավորություն ձեռք բերել Ձեր կառավարությունից: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ներկայացնել 1996-98թթ. կատարված անօրինականությունները, որը շարունակվում է մինչ օրս: 1996 թ. ես, Աշոտ Արսենյանը և Կորյուն Հակոբյանը հիմնել ենք «ՄԱԿ» ՓԲԸ-ն` 33-ական տոկոս բաժնեմասերով, ևս 1% բաժնեմաս ստացել է Կ. Սարգսյանը, որտեղ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն է ընտրվել Կ. Հակոբյանը: «ՄԱԿ» ընկերությունն ավստրիական «Կուսմե Պլաստ» ընկերության հետ պայմանագիր է կնքել և Հայաստան ներկրել շուրջ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ջրալցման հոսքագիծ ու հումք, որը մոնտաժվել է «Ջերմուկի մայր գործարանում»: Կ. Հակոբյանը, մասնակցելով աճուրդների, «ՄԱԿ» ՓԲԸ-ով գնել է «Բոլիտ» գործարանի 73,4% բաժնեմասը (100% բաժնեմասը կազմում էր 120 միլիոն դրամ) և «Ջերմուկ Շին» տրեստի 80,6%-ը: Այդ ժամանակահատվածում ես ձեռք եմ բերել նաև իմ հայրենի գյուղի` Գետափի գինու գործարանը (վկայական №037889)՝ 75 միլիոն դրամով: 1996 թ. դեկտեմբերին ես և Կորյուն Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում վթարի ենք ենթարկվել և շուրջ 1 ամիս անցկացրել հիվանդանոցում: Հետո Կորյունը, վերադառնալով Հայաստան, հաջորդ օրը զանգահարել է ինձ և ասել, որ Աշոտ Արսենյանն ապամոնտաժել է «ՄԱԿ» ՓԲԸ-ին պատկանող ջրի հոսքագիծը և ապօրինաբար վաճառել այն, ինչպես նաև վաճառել է «Ջերմուկ Շին» տրեստին պատկանող 25 հատ «ԿամԱԶ»-ներն ու ծանր տեխնիկան իր կնոջը. այդ ամբողջն ընդամենը 5000 ԱՄՆ դոլարով (այնինչ 1 «ԿամԱԶ»-ն այդ ժամանակ արժեր $10000 -ից ավել): Ես անմիջապես վերադարձա Հայաստան և շուրջ 4,5 ամիս՝ ես և Կորյունը փորձեցինք մեր գույքը վերադարձնել: Չստացվեց, որից հետո Կ. Հակոբյանը «ՄԱԿ» ընկերության անունից 05.05.1997թ. դիմում ներկայացրեց Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանին` ներկայացնելով կատարված ամբողջ հանցանքների մասին: 13.06.1997թ. 6-րդ վարչության քննիչ Քյաբաբյանը զանգահարեց մեզ և կանչեց 6-րդ վարչություն: Ներկայանալով այնտեղ` մեզ ձերբակալեցին` ցույց տալով հենց այդ նույն օրը`13.06.1997թ., Արսենյանի գրած դիմումը 6-րդ վարչությանը (որը նույնիսկ չի մուտքագրվել), իբրև ես սպառնացել և Աշոտից ստացել եմ 150.000 ԱՄՆ դոլար: Երեք օր անընդմեջ մեզ ծեծի ենթարկելով՝ ստիպում էին, որ մենք ընդունենք նշված անհեթեթ մեղադրանքը: Երրորդ օրը տեսան, որ իրենք հաջողության չեն հասնում, ցուցմունք վերցրին մեզնից և բաց թողեցին: Այսքանից հետո գործին միացավ դատախազության կարևորագույն գործերով քննիչ Աբաջյանը, մեր դեմ մեղադրանք հարուցեց և շուրջ 2 ամսվա ընթացքում Հանրապետության տարբեր տեղերից բերվեցին կեղծ վկաներ ու իբր տուժածներ, առերեսումներ արեցին, խուզարկեցին մեր բնակարանները, կազմեցին իրականությանն ընդհանրապես չհամապատասխանող շուրջ 5 հատորանոց նյութեր: Հոկտեմբերի 7-ին ինձ շատ հարազատ Միշա Վախթանգի Գրիգորյանը, իմանալով ամբողջ գործի իսկության մասին, ինձ ասաց. «Հայաստանից գնացեք, թե չէ վաղը ձեզ ձերբակալելու են»: Ես Կորյունին ասացի այդ մասին և խնդրեցի, որ ընտանիքը շուտ վերցնի, և գնանք Հայաստանից: Բայց Կորյունը, հավատալով ՀՀ արդարադատությանը, ասաց. «Աշոտն իմ՝ շուրջ 500.000 դոլարի ունեցվածքս գողացել է, ե՞ս ինչ եմ արել, որ փախնեմ, ի՞նձ պիտի կալանավորեն, ինչի՞ համար» ու նա չեկավ: Հաջորդ օրը Կ. Հակոբյանին կալանավորեցին, իմ նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, իսկ 1 տարուց ավել տևած բացառապես անօրինական քննություններից ու դատավարություններից հետո, Կ. Հակոբյանին դատապարտեցին 8 տարի ազատազրկման՝ բռնագանձելով նրա ամբողջ ունեցվածքը: Ընդ որում՝ Կորյուն Հակոբյանն այդ ժամանակ շատ հաջողված բիզնեսմեն էր, ով, այդքանից բացի, նաև Կանադայից Հայաստան էր բերել ադամանդի բիզնեսի մեջ ճանաչված Հրայր Շեհմեսյանին և Լիբանանից հայտնի ոսկերիչ Վարուժան Բերբերյանին՝ իրենց գործարանների ամբողջ սարքավորումների հետ միասին, ու նրանց հետ հիմնել «ՔԱՆԱՐ» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը՝ բացելով շուրջ 250 աշխատատեղ ոսկերչական, ևս 50-ը՝ ադամանդամշակման գործարանում: Նա նաև բաժնետեր էր «Արարատ Լադայում», ինչպես նաև «Զանգեզուր Միավորման» տնօրենն էր: Ցույց տալու համար Աշոտ Արսենյանի պետական հովանավորչության աստիճանը` մեջբերեմ Կորյունի խայտառակ դատավճռից մեկ հատված ( դատավճիռ գործ ՀԱ 1-172, 1998թ: Վճիռ. Կորյուն Արարատի Հակոբյանից, հօգուտ գործով տուժող Աշոտ Եղիշեի Արսենյանի, բռնագանձել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպես պատճառված նյութական վնասի փոխհատուցում: Բռնագանձումը տարածել Եղեգնաձորի տարածաշրջանի Գետափ գյուղի Մուրադ Մուրադյանի անվամբ գնված գինու գործարանի վրա, Վայքի «Բոլիտ» և «Ջերմուկ Շին» տրեստ ձեռնարկություններում «ՄԱԿ» ընկերության անվան գրանցված բաժնեմասերը բռնագանձել հօգուտ տուժող Ա. Արսենյանի, ճանաչել որպես նրա սեփականություն՝ որպես պատճառված նյութական վնասի փոխհատուցում): Պետական հովանավորչությունը հնարավորություն է տվել Աշոտ Արսենյանին ապօրինաբար հարստանալու իմ, Կ. Հակոբյանի, Կայծակ Զեյթիլյանի (ԱՄՆ) և մի շարք ներդրողների հաշվին: Հայաստանից Աշոտ Արսենյանի պատճառով այդ ժամանակահատվածում հեռացել են մի շարք ներդրողներ` ես` Մուրադ Մուրադյանս (ՌԴ), Կայծակ Զեյթիլյանը (ԱՄՆ), Հրայր Շեհմեսյանը (Կանադա), Վարուժան Բերբերյանը (Լիբանան) և այլն: Ավելացնեմ, որ այս 20 տարվա ընթացքում մի շարք երկրներում «Ինտերպոլ»-ն ինձ բռնել է որպես հետախուզվող: Բերեմ մի օրինակ. երբ Գերմանիայում ինձ բերման ենթարկեցին և ուզում էին ինձ հանձնել Հայաստանին, ես ասացի, որ ինձ անհիմն մեղադրանք է առաջադրված, քաղաքական հետապնդում է և խնդրեցի, որպեսզի Հայաստանից պահանջեն քրեական գործը: Հայաստանից Գերմանիա թղթերը չուղարկեցին, որովհետև քրեական գործն ուղղակի անհեթեթություն էր, և ինձ 40 օր պահելուց հետո բաց թողեցին:

Մեծարգո՛ Վարչապետ,

Խնդրում եմ հանձնարարել՝ ստուգել իմ գրածների իսկությունը, ինչի շնորհիվ կհանվի իմ հետախուզումը և խնդրում եմ՝ լինել հետևողական, որպեսզի վերականգնվի արդարությունը: Արդյունքում ես և ինձ նման շատ գործարարներ կվերադառնան հայրենիք՝ իրենց ներդրումներն ուղղելու նոր Հայաստանի զարգացմանը:

Հարգանքներով` Մ. Մուրադյան»

Մանրամասները՝ տեսանյութում։