Պարույր Հայրիկյան. «Սա Սահմանադրություն չի, սա Սահմանադրության ծաղր է». «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Ավանդույթի ուժով, ամեն տարի Սահմանադրության օրը մի տեսակ բոլորը սկսում են սպասել, թե Պարույր Հայրիկյանը, ում ծննդյան տարեդարձի օրը համընկել է Հայաստանի Սահմանադրության օրվա հետ, այս տարի՞ ինչ կասի:

«Փաստի» հետ զրույցում ԱԻՄ առաջնորդը նախ հիշեցրեց երկրի գլխավոր փաստաթուղթ ունենալու անհրաժեշտության մասին առաջին վկայությունները: Ըստ որի` Հայաստանում Սահմանադրության անհրաժեշտության մասին խոսվել է 1919 թվականից հետո, երբ Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտը որոշում ընդունեց, որ սահմանադիր որոշումով Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն: Դրանից հետո այդ մասին խոսել է Ազգային միացյալ կուսակցությունը, որի հիմնական հեղինակը եղել է քաղաքական գործիչը:

«Բայց մեզ հաջողվեց անկախության տարիներին ընդունել Սահմանադրությունը, որը խուժան Սահմանադրություն էր: Նախագահը դիկտատորի դերում էր հանդես գալիս և ամեն պահի կարող էր խորհրդարանն արձակել ու նոր ընտրություններ նշանակել: Այն ինչ–որ չափով բարեփոխվեց իմ նախաձեռնությամբ, և ես գլխավորեցի այդ բարեփոխումների հանձնաժողովը: Այդ ժամանակ ինչ–որ բան փոխվեց, բայց քանի որ գործն ավարտին հասցրեցի ոչ թե ես, այլ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի որոշմամբ այն հանձնվեց իբր թե մասնագետների, նրանք ընտրությունների ժամկետներն ավելացրեցին՝ դարձնելով 5 տարի»,– ասաց Պ. Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդի կարծիքով` հաջորդ փոփոխությունը, որը կատարվեց վերջերս ավելի փչացրեց գործը: Այն մի կողմից մեզ հասցրեց շատ տխուր իրավիճակի, մյուս կողմից` կանգնեցրեց հրատապ կերպով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու խնդրի առջև: Ըստ Պ.Հայրիկյանի, որևէ կապ չունի, որ գլխավոր փաստաթղթի ընդունման մասին ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրության թանաքը դեռ չի էլ հասցրել նորմալ չորանալ, այն վատն է ու վերջ:

«Սա Սահմանադրություն չի, սա Սահմանադրության ծաղր է: Քաղաքացին ընդհանրապես վերացած է այս Սահմանադրության մեջ: Ամեն ինչի մասին խոսք կա՝ իշխանությունների ճյուղեր, կուսակցություններ, բայց քաղաքացի չկա: Եվ եթե քաղաքացին նախկինում գոնե 5 տարվա ընդացքում երկու անգամ համապետական ընտրությունների էր մասնակցում, հիմա այն դարձրեցին 10 տարին երկու անգամ: Էլ չեմ խոսում պառլամենտական մեծամասնություն ձևավորելու և այլ հարցերի մասին: Ինչևէ, կարճ ասած՝ սա Սահմանադրություն չի: Այլ բան է, երբ չունենայինք Սահմանադրություն և լինեինք օրինակ՝ զոմբի երկիր, բայց բոլորովին այլ է, երբ համամարդկային տեսանկյունից ամենագլխավոր արժեք հանդիսացող օրենքն ունենք, բայց այն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում: Այս գործով զբաղվողները գիտեն, որ կա բացարձակ ժողովրդավարության իմ կողմից առաջարկված մոդել, որը քննարկվել և որպես բացառիկ առաջարկ ընդունվել է բոլորի կողմից: Սա Սահմանադրություն չի, այդքան բան, իսկ հնի համեմատությամբ քաղաքացիների երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքները 2–3 անգամ նվազեցված է»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Ընդհանրապես Սահմանադրության փոփոխությունը պետք է քաղաքացիների իրավունքների աճ ապահովի, հավելում է ԱԻՄ առաջնորդը, բայց այս նոր «փաստաթղթում» նման բան չկա: «Մենք արդեն մի քանի կուսակցությունների հետ համաձայնության եկել ենք, սակայն սա շատ լուրջ գործ է և բավականին խութեր կան: Նոր Սահմանադրությամբ հնարավոր է 200 հազար ստորագրությամբ սահմանադրական փոփոխություններ կատարելու իրավունք ստանալ, բայց կա նաև մեծ ստորություն՝ այդքան ստորագրություն հավաքելուց հետո խորհրդարանի 2/3–ը պետք է որոշի, հանրաքվե կլինի, թե՝ ոչ: Այսինքն, ամեն հարցում միայն սրիկայություն է և ոչ մի առողջ բան չկա»,– ասաց Պ. Հայրիկյանը:  

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում