Անորոշություն Արցախյան պատերազմներին մասնակցած տղամարդկանց համար․ արդյո՞ք Ադրբեջանը թույլ կտա նրանց ելքը

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Արցախում գտնվող քաղաքացիներն ահազանգում են․ իրենց տեղեկություններ են հասնում, որ Ադրբեջանի իշխանությունները ցուցակ են ներկայացրել Արցախի իշխանություններին՝ պահանջելով իրենց հանձնել դրանում ընդգրկված անձանց։ Այս մասով Արցախից պաշտոնական տեղեկություններ չկան։ Ըստ մեզ ահազանգած արցախցիների ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների՝ խոսքը շուրջ 30 հզ տղամարդու մասին է, որոնց թվում՝ զինվորականներ, Արցախի պետական գործիչներ կան, որոնց Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հուլիսի 29-ին առևանգել էին անհետաձգելի բուժօգնության համար Արցախից Հայաստան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ Վագիֆ Խաչատրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։ Օգոստոսի 28–ին էլ Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 3 ուսանողների` Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք գալիս էին Հայաստանում սովորելու։ Հետագայում ուսանողներին քրեական պատասխանատվության են ենթարկել Ադրբեջանի դրոշն, իբր, անարգելու համար և նրանց տասնօրյա կալանքից հետո ազատ արձակել ու Ադրբեջանից արտաքսել Հայաստան։

Միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց․ միջազգային նորմերն արգելում են քրեական հետապնդում հարուցել անձի նկատմամբ միայն նրա համար, որ պատերազմի մասնակցելիս զենք է ձեռքը վերցրել։ Այս նորմերով բացառություն է նախատեսվում միայն այն դեպքերում, երբ անձը պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է կատարել։

«Պետք է հստակ տարանջատել՝ անձը ռազմական գործողություններին է մասնակցել, թե՞ պատերազմին մասնակցելով՝ պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն են կատարել»,- ասաց Արա Ղազարյանը։

Իրավունքի միջազգային մասնագետի խոսքով, սակայն, Արցախում այժմ օրենքի գերակայությունը չի գործում և ադրբեջանցները կարող են անձանց հենց այնպես վերցնել ու տանել, ապա նոր վարույթ իրականացնել։
«Եթե նման քայլեր լինեն, դրա վերաբերյալ պետք է համապատասխան արձագանք լինի»,- ասաց Արա Ղազարյանը։ Ըստ մասնագետի՝ թեև այս հարցերը տեսականորեն պետք է իրավական լուծում ստանան, բայց Արցախում այժմ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է դրանց լուծումներ տալ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Նույն հաղորդագրության մեջ նշվում էր, որ «Ադրբեջանական կողմի կողմից բարձրացված հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման ապահովման հարցերը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին հետագա հանդիպումների ընթացում»։

Այսօրվա հանդիպումից հետո տարածված հաղորդագրություններում նշված խնդրի վերաբերյալ հիշատակում չկա։

Արաքս Մամուլյան