Ինչո՞ւ է կաթը մթերվում 120 դրամով, վաճառվում՝ 400-ով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սկսած մայիս ամսից՝ Հայաստանի տարբեր մարզերի գյուղացիները բողոքի ակցիաներ են անում  կաթի գնի էժանացման դեմ: Նրանք անգամ փողոցներ են փակում: Պատճառն այն է, որ մթերող ընկերությունները գինն իջեցրել են՝ նախկին 200 դրամի փոխարեն այժմ մթերելով 140-100 դրամով: Գյուղատնտեսության նախարարը խնդիրը քննարկել է մթերողների հետ, բայց դրա արդյունքում հարցը չի լուծվել:

Մթերող-վերամշակող ընկերությունները,  որպես կաթի գնի նվազման պատճառ,  նշում են ծավալների ավելացումը: Ամառ է, խոտը՝ ըստ պահանջի, անասուններն արածում են որքան կարող են և առատ կաթ տալիս:

Թվում է, թե տրամաբանական է, բայց տրամաբանական կլիներ, եթե կաթի առատության ազդեցությունը զգացվեր նաև խանութներում վաճառվող կաթնամթերքի գնի վրա: Այնինչ՝ խանութում կաթնամթերքի գինը մնացել է անփոփոխ:

Մի փոքրիկ հաշվարկն անգամ ցույց է տալիս, թե ինչ հսկայական տարբերություն կա գյուղացուց մթերվող և խանութում վաճառվող կաթի գնի միջև:

Եվ այսպես.

Մեկ լիտր կաթը գյուղացուց գնվում է 100-140 դրամով:

Մեկ լիտր մշակված կաթը խանութում արժե 390-420 դրամ:

Մեկ լիտր մածունը խանութում արժե 490-600 դրամ: Մեկ լիտր կաթից ստացվում է 700-800 գրամ մածուն:

1 կգ պանիրը խանութում վաճառվում է 2500-5000 դրամով: 10 լիտր կաթից ստացվում է 1200-1300 գրամ պանիր: Այսինքն,  1000 դրամի կաթից վաճառվում է մինչև 5000 դրամի պանիր:

1 կգ կարագն արժե 5000 դրամ: 10 լիտր կաթից ստացվում է 800 գրամ կարագ:

Այսպիսով՝ ստացվում է, որ վերավաճառողն ու վերամշակողն օգտվում են մի քանի  անգամ ավելի, քան գյուղացին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Սևակ Հակոբյան