Ո՞վքեր են Հայաստանի ամենաթանկարժեք առանձնատների սեփականատերերը և որքա՞ն գույքահարկ են վճարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի նախկին և ներկա պաշտոնյաների ու այլ մեծահարուստների շքեղ առանձնատների ու բնակարանների մասին հարապարակումների պակաս երբեք չի եղել։

Մենք արդեն մեկ առ մեկ գիտենք, թե հատկապես մայրաքաղաքում գտնվող որ շքեղ առանձնատունը կամ օբյեկտը ում է պատկանում, եթե անգամ այն իր անունով չի գրանցված:

Մենք երբեմն ուսումնասիրում ենք այն միջոցները, որոնցով կառուցվել են այդ տները և փորձում հասկանալ, արդյոք օրինական էին դրանք և արդյոք կողմնակի եկամուտներ չեն այդ պատերի ներսում թաքնված:

Բայց այս անգամ փորձենք հասկանալ, թե նման խոշոր առանձնատան համար պետությանը որքա՞ն գումար, տվյալ դեպքում գույքահարկ են վճարում սեփականատերերը: Եվ արդյոք նրանք պետության հաշվին խնայողություն չեն անում։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ստացած տեղեկությունների համաձայն Երևանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող առանձնատների տասնյակը գլխավորում է նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր առանձնատունը, որի կադաստրային արժեքը 428 մլն դրամ է կամ մոտ 880 հազար դոլար:

Գ․Աբրահամյանն այդ տան համար վճարում է տարեկան ընդամենը 4 մլն դրամ գույքահարկ: Երկրորդ ամենաթանկ տունը պատկանում է Նունե Նիկոլյանին, նա Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կինն է: Առանձնատունն արժե 398 մլն դրամ կամ մոտ 820 հազար դոլար: Տարեկան գույքահարկը կազմում է 3 մլն 714 հազար դրամ:

Այս տարածքում հաջորդ ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող դղյակը գրանցված է Զարինե Դանիելյանի անունով, այն արժե 338,5 մլն դրամ, տարեկան գույքահարկի չափը ընդամենը 3 մլն 112 հազար դրամ: Զ․Դանիելյանը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ և «Գազպրոմ-Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանի կինն է:

Երևանի ամենաթանկ տներից մեկը, որն իրականում բազմաբնակարան շենք է, պատկանում է Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ նրա եղբայրներին։ Այն գտնվում է Զավարյան փողոցում, ունի 333 մլն դրամ կադաստրային արժեք և տարեկան գույքահարկը կազմում է 3 մլն դրամ:

Երևանի ամենթանկ տների տասնյակում է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի անունով գրանցված առանձնատունը 330 մլն դրամ կադաստրային արժեքով և 3 մլն դրամ գույքահարկով:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ կառուցված տունը, թվում է, այս ցանկում ամենաշքեղն է, բայց պարզվում է 8-րդ հորիզոնականում է՝ 310 մլն դրամ արժեքով և 2,8 մլն դրամ գույքահարկով:

Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանի առանձնատունը, որը գտնվում է Սարալանջի բարձունքին, ունի 297 մլն դրամ կադաստրային արժեք, վճարվում է 2,7 մլն դրամ:

Եվ վերջապես՝ ամենաթանկ առանձնատների տասնյակը եզափակում է Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող Սամվել Կարապետյանի առանձնատունը, որը գրանցված է Կարինե Կարապետյանի անունով։ Այս դղյակի կադաստրային արժեքը ընդամենը 280 մլն դրամ է, գույքահարկը՝ 2,5 մլն դրամ:

Երևանից դուրս ամենաթանկ դղյակը, որը նաև Հայաստանի ամենաթանկ առանձնատունն է, պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Կադաստրային արժեքը 534 մլն դրամ է, գույքահարկը՝ 5 մլն դրամ: Մայրաքաղաքից դուրս երկրորդ ամենաթանկ տունը 181 մլն դրամ կադաստրային արժեքով, նույնպես Ծառուկյաններին է պատկանում՝ գտնվում է հարևանությամբ և գրանցված է Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի անունով:

Ներկայացնենք նաև ամենաբարձր արժեք ունեցող մի քանի բնակարանները: Այստեղ տասնյակում է Գ․Ծառուկյանի դստեր՝ Գայանե Ծառուկյանի բնակարանը, որը գտնվում է Փավստոս Բուզանդ Փողոցում և արժե 147 մլն դրամ, գույքահարկը 1 մլն 200 հազար դրամ է: Գ․Ծառուկյանը ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանի կինն է: Սերժ Սարգսյանի ընկեր, Ռուսաստանում հայտնի գործարար Գենադի Ստեփանյանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանն արժե 139 մլն դրամ, վճարվում է 1,1 մլն դրամ գույքահարկ: Ինչպես տեսանք, այս մեծ առանձնատների ու բնակարանների համար որոշակի գույքահարկ այնուամենայնիվ վճարվում է, բայց դա նրանց չափերի, շքեղության ու արժեքի համեմատ չնչին գումար է:

Համապատասխան օրենքներն ու հաշվարկային բանաձևերն են նման հնարավորությունուն տալիս: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը տարեսկզբին «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագիծ էր մշակել, որը կշտկեր իրավիճակը, բայց այն մնաց թղթի վրա և Ազգային ժողով չուղարկվեց: Եվ մեր մեծահարուստները, որոնք գումար չեն խնայում ամենամեծ, ամենաշքեղ դղյակները կառուցելու համար, դեռ վայելում են դրանց դիմաց պետությանը, տվյալ դեպքում համայնքային բյուջեներին, չնչին գույքահարկ վճարելու հաճույքը:

Մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է, որ եթե խոշոր ու շքեղ անշարժ կամ շարժական գույքի ունես, ուրեմն պետք է համարժեք հարկ վճարես:

Թեմային ամբողջական անդրադարձը՝ տեսանյութում

Արմինե Ավետյան