Որո՞նք են հղի կնոջ աշխատանքային իրավունքներն ու արտոնությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Այն պահից, երբ աշխատող կինը հղիության մասին տեղեկանք է ներկայացնում, գործատուն այլևս իր նախաձեռնությամբ չի կարող նրան ազատել աշխատանքից։ Արգելքը պահպանվում է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրը՝ գումարած մեկ ամիս։

Հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ։ Արգելվում է հղի կնոջը պարտադրել մեկնել գործուղման, իրականացնել արտաժամյա աշխատանք կամ հերթապահություն։

Արգելվում է հղի կնոջը ներգրավել օրենսդրորեն սահմանված ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում։ Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի կամ տրամադրել լրացուցիչ վճարովի արձակուրդ։

Օրենքը չի արգելում հղի կնոջն աշխատել գիշերային ժամերին՝ ժամը 22-ից մինչև 6-ը: Այս դեպքում հղի կնոջ միայն համաձայնությունը բավարար չէ։ Նա պետք է նախնական բուժզննում անցնի և գործատուին ներկայացնի համապատասխան եզրակացությունը։

Եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է բժշկական հետազոտություն անցնել աշխատանքի ժամանակ, ապա գործատուն պարտավոր է նրան թույլ տալ՝ պահպանելով միջին աշխատավարձը։

Աշխատող կանանց տրամադրվում է 140  օր արձակուրդ, որից 70-ը՝ հղիության և 70-ը՝ ծննդաբերության: Բարդ ծննդաբերության դեպքում հատկացվում է 155 օր արձակուրդ, որից 70-ը՝ հղիության և 85-ը՝ ծննդաբերության: Միաժամանակ, մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում տրամադրվում է 180 օր արձակուրդ, որից 70 օրը՝ հղիության, իսկ 110 օրը՝ ծննդաբերության:

Նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին՝ երեխայի կենսաբանական մորը, տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև 70 օրական դառնալը: Երկու և ավելի երեխայի դեպքում արձակուրդը տրամադրվում է  մինչև նորածինների 110 օրական դառնալը։

Երեխայի ծննդից հետո՝ 30 օրվա ընթացքում, 5-օրյա վճարովի արձակուրդ կարող է վերցնել հայրը։

Խախտված աշխատանքային իրավունքների մասին անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, թեժ գծի հեռախոսահամար՝ 81-01, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, թեժ գծի հեռախոսահամար՝ 116:

Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները, «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում անվճար իրավական խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել նաև 041123302 հեռախոսահամարով։