Հայկական կողմի համար 3 սկզբունքային կետ կա․ վաշինգտոնյան բանակցությունների հաջորդ փուլը մեկնարկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Չնայած առանցքային հարցերի շուրջ պահպանվող տարաձայնութուններին՝ հայկական կողմն ակնկալում է, որ Վաշինգտոնում մեկնարկող հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց կարձանագրվի։ Խորհրդարանում այսօր այս մասին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող ուժի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Հայկական կողմը, ըստ Ռուբինյանի, ցանկանում է ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի Հայաստանի շահերից։

Վաշինգտոնյան բանակցությունների նախորդ փուլից հետո կողմերը հայտնեցին, որ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, միաժամանակ, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնում են տարամետ։ Ամերիկյան կողմը, սակայն, չորս օր տևած այդ բանակցություններից հետո առանց փակագծեր բացելու խոսում էր առաջընթացի մասին։ Թե ինչ հարցերի շուրջ են կողմերը համաձայնության հասել, նախորդ բանակցություններին մասնակցած Ռուբեն Ռուբինյանը չի բացահայտում, միայն շեշտում է՝ դրանք սկզբունքային հարցերը չեն։ Փոխարենը՝ իշխանական պաշտոնյան նշում է, թե որոնք են հայկական կողմի համար սկզբունքային կետերը։

Հայկական կողմի նշած այս կետերը Բաքվի համար անընդունելի են։ Այդ երկրի արտգործնախարարն ընդամենը մի քանի օր առաջ կրկին հայտարարեց՝ մերժում է Լեռնային Ղարաբաղի հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու՝ Հայաստանի պահանջը՝ դա որակելով միջամտություն Բաքվի ներքին գործերին։

Այն, որ Երևանի և Բաքվի տեսակետներն առանցքային հարցերի շուրջ բավական հեռու են միմյանցից, նախորդ շաբաթ հայտարարեց նաև Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

Վաշինգտոնյան բանակցություններին հաջորդած բրյուսելյան հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել էին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Եվրախորհրդի նախագահն այդ հանդիպումից հետո առաջին անգամ նաև թվեր էր նշել՝ Հայաստանի դեպքում 29 հազար 800 կմ², Ադրբեջանի դեպքում՝ 86 հազար 600 կմ²։ Դրանից հետո Հայաստանի վարչապետը պարբերաբար հայտարարել է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 կմ² տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, մինչ օրս Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության մասին, այն էլ՝ կոնկրետ թիվ նշելով, հրապարակային չի խոսել։

Մայիսի սկզբին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված էր հունիսի 12-ին, սակայն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել էին, թե դրանք հետաձգվել են ադրբեջանական կողմի խնդրանքով։ Անցած շաբաթ կառավարության նիստին արդեն Հայաստանի վարչապետը հայտնեց բանակցությունների նոր փուլի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն։ Թե այս անգամ քանի օր կտևեն բանակցությունները, հայկական կողմը չի հստակեցնում, ամերիկյան դիվանագիտական աղբուրները, մինչդեռ, հաղորդում են մինչև հունիսի 29-ը սպասվող բանակցությունների մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն ևս հայտնել է, որ բանակցությունները կտևեն մի քանի օր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ  Գալստյան