Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումն ու ներմուծումը նախատեսվում է արգելել ևս 6 ամսով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

E-draft հարթակում հրապարակվել են «Սնդիկի արտահանման և սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու», ինչպես նաև «Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծերը: Նախագծերը մշակվել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ուժի մեջ մտավ «Սնդիկի մասին» օրենքը, որով կարգավորվում են սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները:

«Սնդիկի արտահանման և սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին» նախագծի ընդունմամբ կսահմանվի սնդիկի արտահանման կարգը, սնդիկի ներմուծման կարգը կհամապատասխանեցվի Կոնվենցիայի պահանջներին, կարգելվի ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով Հայաստան սնդիկի ներմուծումը և Հայաստանից արտահանումը։

«Սահմանված կարգավորումների շնորհիվ Հայաստանից սնդիկի արտահանումը կլինի շահագրգիռ պետական մարմինների հսկողության ներքո, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Նախագծով սահմանված կարգավորումները և սահմանափակումները աստիճանաբար կհանգեցնեն սնդիկի ներմուծման կրճատմանը, շրջանառությունից դրա փուլային դուրսբերմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը»։

Իսկ «Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին» նախագիծը միտված է սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով, ապահովել այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից, աստիճանաբար անցում կատարել գոյություն ունեցող այլընտրանքային ապրանքների օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։

Սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանից և ներմուծումը Հայաստան արգելված են՝ հետևյալն է.

-Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ՝ սնդիկ-օքսիդային:
-Սնդիկային լամպեր:
-Սնդիկային, ոչ էլեկտրոնային չափման միջոցներ (սարքեր)՝
– բարոմետրեր (մթնոլորտային ճնշաչափ)
– հիգրոմետրեր (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ)
– մանոմետրեր (հեղուկների և գազերի ճնշաչափ)
– ջերմաչափեր
– սֆիգմոմանոմետրեր (արյան ճնշաչափ):
-Սնդիկի քլորիդ, սնդիկի երկքլորիդ, սնդիկի ցիանիդ, սնդիկի օքսիցիանիդ:

Նախատեսվում է նաև ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), փորձարկումների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։

«Սնդիկի արտահանման և սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին» օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի վնասակար ազդեցությունից, քանի որ սնդիկը և սնդիկի միացությունները խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։

«Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։ Սնդիկի հետ կապված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի և միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար», – նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Դեռևս 2022-ի դեկտեմբերի կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը արգելվել էր սնդիկի հավելիչով նյութերի արտահանումն ու ներմուծումը: Այս անգամ ևս որոշումը կգործի վեց ամսով՝ հուլիս 2-ից մինչև 2024-ի հունվարի 2-ը:

Անի Թամրազյան