Գազի գինը կարող է թանկանալ․ ԵՄ անդամակցությունը, ըստ տնտեսագետի, հետևանքներ կունենա Հայաստանի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հայաստանը տնտեսապես շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից ու հատկապես 2018 թվականից հետո այն շատ ավելի է խորացել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԵՄ անդամակցության հեռանկարներին։

«Եթե մինչև 2018 թվականը մեր արտահանման ⅓-ը գնում էր ԵԱՏՄ, ⅓-ը Եվրամիություն, ⅓-ը՝ այլ պետություններ, ապա այժմ դեպի ԵԱՏՄ արտահանումը գրեթե 50 %-ն է։ Դեմի ԵՄ արտահանումը դարձել է գրեթե 3.6 %: Այս պայմաններում խոսել Ռուսաստանից կախվածությունը քչացնելու մասին, իրատեսական չէ։ Այսինքն՝ քաղաքական խոսակցությունները մի բան են ասում, թվերն՝ այլ բան»,- մասնավորապես նշեց Թավադյանը։

Նրա խոսքով՝ սա հատկապես մեծ խնդիր է էներգակիրների հարցում․ գազը, բենզինը կարող են թանկանալ։

«Եթե ուզում ենք էներգապես անկախ լինել, պիտի աշխատենք անկախ ամեն ինչից այնպես անել, որ մեր անկախությւոնը էներգակիրներից բարձրանա։ Հիմա բենզինի գինը տարածաշրջանում ամենաբարձրն է Հայաստանում, գրեթե եվրոպական գներ են։ Դա հիմնականում պայմանավորված է տրանսպորտային ծախսերով։ Մինչև հասնում է այստեղ, բավականին թանկ է լինում»,- նշեց Թավադյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը երեկվա՝ հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ, այդուհանդերձ, միությանն անդամակցելու որոշումը կարող է կայացվել միայն համապետական ​​հանրաքվեից հետո, այնինչ ԱԺ-ում եթե մեծամասնությունը կողմ քվեարկի օրինագծին, հանրաքվե տեղի չի ունենա, պարզապես նախագիծը օրենքի ուժ կստանա։
Կառավարության որոշումից շատ չանցած Մոսկվայից հնչեցին առաջին արձագանքները․ նախ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ լինել։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ սպառնալից ակնարկ արեց՝ հայտարարելով, թե «Հայաստանը «Տիտանիկ»-ի տոմս է գնել» և կառավարության որոշումը ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկ համարելով։ Միաժամանակ, ըստ նրա, ՀՀ-ում գները կբարձրանան, իսկ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70%-80%-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։