«Ջալալն ասել ա՝ մի՛ խփեք, մերոնք են, պարզվել ա՝ ադրբեջանցիներն են»․ Ցորի գործով նոր մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
04.06.2026 | 17:17
Ինչ են անում ՌՈ ոստիկանության ծառայողները անցակետերում. Պապիկյանը` այսօր տարածված տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:00
Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող
04.06.2026 | 16:56
Եվրոպան համերաշխ է ՀՀ-ի հետ․ Մարթա Կոսը շուտով Հայաստան կայցելի
04.06.2026 | 16:48
Հայաստանի հրաշալի ծաղիկները Լատվիա և Նիդերլանդներ արտահանելու հարցն է այսօր քննարկվել․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 16:39
Զախարովան՝ ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայից սպառնալիքների մասին
04.06.2026 | 16:31
ԼՂ-ից տեղահանվածների որոշ վարկային պարտավորություններ կներվեն
04.06.2026 | 16:20
Պերեսը հաստատել է, որ Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը», նախագահի մյուս թեկնածուն դեմ է պորտուգալացու նշանակմանը
04.06.2026 | 16:07
Ձեզ մեղավոր չե՞ք զգա, եթե Օսիպյանին մի բան պատահի. Փաշինյանը չմեկնաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 15:55
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին․ նա նախընտրել է լինել ժողովրդի կողքին․ խոսնակ
04.06.2026 | 15:46
Հայտնի են Հայաստան – Ղազախստան հանդիպման մրցավարները
04.06.2026 | 15:37
Հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորություններ ստեղծելու հարցը՝ Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույցում
04.06.2026 | 15:30
ՌԴ-ն ահաբեկում է մեզ․ էլ ի՞նչ պետք է անի, որ ԵՏՄ-ից դուրս գանք․ անցել է անդառնալիության կետը․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 15:18
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները բացատրել է բուսասանիտարական նորմերով
Բոլորը

44-օրյա պատերազմից գրեթե մեկուկես տարի անց հրետանավոր որդու՝ Արտակ Միքայելյանի մասունքները հուղարկավորած որդեկորույս Ջիվան Միքայելյանը պնդում է՝ թեև իր և մյուսների որդիները զոհվել են դիվերսիայի հետևանքով, սակայն այդ հարձակումից հնարավոր էր խուսափել։

Արտակ Միքայելյանը մեկուկես տարվա զինծառայող էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն Արցախում լայնածավալ հարձակում սկսեց։ Որդեկորույս հոր պատմելով՝ Ցորի զորամասի առաջին մարտկոցում ընդգրկված իր որդին և երկու տասնյակից ավելի զինծառայողները զոհվել են հոկտեմբերի 12-ին՝ հրամանատարական սխալ հրահանգների հետևանքով։ Միքայելյանը պնդում է՝ մեղքի մեծ բաժինն այդ ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Ջալալ Հարությունյանինն է։

Պատերազմի ավարտից հետո մի քանի անգամ դեպքի վայր գնացած Միքայելյանը նշում է՝ տեղանքն ուսումնասիրելուց և տեղում այլ զինծառայողների հետ զրուցելուց պարզ է դարձել, որ դեպքի օրը քիչ հեռու գտնվող երկրորդ մարտկոցին ճիշտ հրաման տալու դեպքում այսօր իր և մյուս տղաները ողջ կլինեին։

Ցորի զորամասում էր ծառայում նաև Հայկ Մելիքյանը, ում հարազատները ևս մատնանշում են հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած մայոր Գևորգ Գևորգյանի անունը։ Մելիքյանի մորաքրոջ՝ Անահիտ Մանասյանի խոսքով՝ հրամանատարի փախուստից հետո տղաները հակառակորդի դեմ պայքարել են միայնակ։

Պատերազմում զոհված Հայկի հարազատներին փոխանցել են միայն մի մասունք՝ ազդրի ոսկորներից մեկը, որը հուղարկավորել են միայն նույնականացնելուց հետո՝ ավելի քան մեկ տարի անց։ Զինծառայողների հարազատները բողոքի իրենց ձայնն էին բարձրացնում՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իրենց զավակների մահվան մեղավորներին։ Ի վերջո՝ չիմացությա՞ն, անփութությա՞ն, թե՞ միտումնավոր արարքի հետևանք է եղել տղաների մահը։

Միայն այս զորամասի զինծառայողների մահվան դեպքով մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնցից մեկով ամբաստանվում է փախուստի դիմած հրամանատար Գևորգ Գևորգյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներից մեկի դրվագը ևս առնչվում է այս դեպքին։ Ծնողները, սակայն, պնդում են՝ գլխավոր մեղավորը դեռևս առանց մեղադրանքի է։

Զոհված և անհետ կորած զինծառայողներին վերջնականապես հունից հանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հայտնի ելույթը, որում անդրադարձել էր պատերազմի ելքին։

Նիկոլ Փաշինյանի ելույթում այնպիսի ձևակերպումներ են հնչել, որոնք հիմք են տալիս հաստատված համարելու, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել և իրականացվել են ՀՀ վարչապետի դրդմամբ, ինչպես նաև նրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու արդյունքում․ հայտարարության հաջորդ օրն իսկ պնդում էին Գլխավոր դատախազության մոտ հավաքված ծնողները՝ պահանջելով մեղադրանք առաջադրել, իրենց խոսքով, ինքնախոստովանություն կատարած Փաշինյանի նկատմամբ։

Մեղադրանք, սակայն, այդպես էլ չառաջադրվեց, ավելին, հաղորդումը պարզապես կցվեց Հակակառուպցիոն կոմիտեում շուրջ 2 տարի քննվող ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների քրեական գործին: Դրանից հետո ծնողները Դատախազության կողմից անգործության մասին հաղորդում ներկայացրին, որի քննությունն այսօր սկսվեց Հակակոռուպցիոն դատարանում։

Արդյո՞ք այս գործերով հարցաքննվել են բարձրաստիճան և զինվորական պաշտոնյաներ․ փաստաբանը նշում է՝ այդ հարցը ևս Դատախազության անգործության ապացույցն է։

Գլխավոր դատախազությունը, այնինչ, համաձայն չէ զոհված զինծառայողների հարազատների պնդման հետ։ Դատական նիստում առարկությունները ներկայացրեց դատախազ Արշակ Մարտիրոսյանը։

Դատախազության կողմից անգործություն ցուցաբերելու հարցով դատական նիստն ընդամենը 15 րոպե տևեց․ հետաձգվեց՝ տեխնիկական խնդրով պայմանավորված։ Ի վերջո, ի՞նչ կորոշի դատարանը, արդյո՞ք վերջնական դատական ակտը հօգուտ որդեկորույս ծնողների կկայացվի, արդյո՞ք կկատարվի նրանց պահանջն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ այս հարցերի պատասխանները դեևս չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան