ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը սպառնում է ռազմական ուժով՝ ինտեգրումից խոսելով․ պատերազմի՞, թե խաղաղության ենք գնում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանը, որ շուրջ երեք ամիս փակ է պահում Լաչինի միջանցքը, վերջին օրերին աստիճանաբար վերադառնում է ռազմական սպառնալիքներին և գործելակերպին։ Մարտի 1-ին Իվանյանում ԼՂ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ադրբեջանի դիվերսիոն խումբը սպանեց արցախցի երեք ոստիկանի։ Փետրվարի 28-ին ադրբեջանցիները կրակ էին բացել դաշտերում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող արցախցիների ուղղությամբ։ Մարտի 2-ին և 3-ին Ադրբեջանը թիրախավորել էր ԼՂ-ի ՊԲ-ի դիրքերը՝ փորձելով շարքից հանել իր սադրանքներն արձանագրող տեսախցիկները։

Արցախի նախագաըն ստիպված եղավ ի լուր աշխարհի բարձրաձայնել Ադրբեջանի ներկայացրած վերջնագրի մասին՝ կա՛մ Ստեփանակերտը կհամաձայնվի ինտեգրման ադրբեջանական քաղաքականությանը, կա՛մ խնդիրների լուծման փոխարեն՝ ավելի կոշտ քայլեր կլինեն։ Չուշացավ նաև Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, որում Հայաստանին մեղադրում են ռուսական շարասյուներով Լեռնային Ղարաբաղ զինամթերք տեղափոխելու համար։ Բաքվից սպառնում են զինաթափել ԼՂ-ի զինված կազմավորումները, ենթադրաբար՝ ԼՂ ՊԲ-ին են թիրախավորում։

Այսօր էլ խոսեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Եթե խաղաղ արցախցիների սպանությունները չդադարեցնող Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի բացմանը «լավ կյանք» է խոստացել արցախցիներին՝ ասելով, թե հակամարտությունն իր վերջը պետք է ունենա, ապա Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում ահաբեկչություն որակեց Ադրբեջանի հարձակումը ոստիկանների վրա՝ նշելով, որ Բաքվի նպատակը վիժեցնելն է Արցախի ներկայացուցիչների հետ հետագա բանակցություններն ու նոր սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծել։

Սադրանքից առաջ Ադրբեջանը ստեղծում է կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում։ Այս օրերին Բաքվում և Երևանում էին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահները, ԵՄ-ի ներկայացուցիչը Հարավային Կովասում։ Տոյվո Կլաարի խնդիրը Փաշինյան-Ալիև նոր հանդիպման նախապատրաստումն է Բրյուսելում։ Դեռ օրվա մասին չի հայտարարվել։

Թե՛ Կլաարը, թե՛ Լավրովը խոսեցին Լաչինի միջանցքում սքաներ սարքեր տեղադրելու նպատակահարմարությունից՝ ընդգծելով, որ այն պետք է հսկեն ռուս խաղաղապահները։ Մինչդեռ Ադրբեջանի պահանջը սեփական ներկայությունն է միջանցքում։

Ո՞ւր են գնում այս պրոցեսները՝ ապագայում ռազմական գործողություննե՞ր, թե՞ խաղաղության պայմանագրի շուրջ կարող է համաձայնություն ստացվել։

Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են հանրային գործիչ, Բերդ ՀԿ ներկայացուցիչ Արփի Թոփչյանը, Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը, քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։