ՌԴ-ից եկածները հետ են գնալու․ պատրանք չկա, թե սա տնտեսական աճի երկարատև նախադրյալ է տալիս․ Արմեն Քթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ուկրաինայի պատերազմի մեկնարկից անցել է մեկ տարի, և այս ամբողջ ընթացքում Հայաստանի տնտեսությունն այդ պատերազմի ազդեցության տակ է եղել։ Տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը և գործընկերները հետազոտություն են իրականացրել՝ պարզելու Ուկրաինայի պատերազմի դրական և բացասական արդյունքները Հայաստանի տնտեսության վրա։

–Պարո՛ն Քթոյան, շատ ենք խոսել այս թեմայով, որ Հայաստան մեծ հոսք է եղել, ավելացել են վարձակալության և ապրանքների գները։ Բայց հանրագումարում այս մեկ տարվա ազդեցությունը Հայաստանի վրա դրակա՞ն, թե՞ բացասական է եղել։

-Բնականաբար, ազդեցությունը տարբեր վեկտորներ ունի, բայց դրական նպաստ ունեցող ազդեցությունների դերակատարումն անհամեմատ ավելի մեծ է։ Նշեցիք ֆինանսական ներհոսքը, որն աննախադեպ չափերի է հասել։ Օրինակ, նախորդ տարիների ընթացքում ամսական կտրվածքով 80-100 միլիոն դոլարի տիրույթում է եղել Ռուսաստանից Հայաստան բանկային համակարգով ֆիզիկական անձանց միջոցով զուտ ներհոսքը։ Բայց 2022 թվականի երկրորդ կեսին ամսական կտրվածքով այդ ներհոսքը գերազանցում էր 400 մլն դոլարը, դա աննախադեպ մակարդակ էր։

–Մեր տնտեսության աճի զգալի մասը ծառայությունների ոլորտում է։ Եթե նայենք ավելի մանրամասն բացվածքը, բանկային՝ ֆինանսական և ապահովագրական ոլորտն է ամենամեծ աճը գրանցել։ Սրանք մնայո՞ւն արժեքներ են մեզ համար, թե՞ այսօր կան, վաղը չեն լինելու։

-Ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը նախորդ տարիներին ևս երկնիշ աճ է արձանագրել, բայց ոչ 50 տոկոս։ Եթե նախորդ տարիներից տարբեր ժամանակահատվածներ վերցնենք, ֆորսմաժորային տարիները հանենք, միջինում 18-20 տոկոս է եղել աճը։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ եթե որևէ բան չլիներ, ապա լավագույն սցենարի պարագայում աճը կլիներ 20-25 տոկոսի տիրույթում։ Բայց մենք ունենք 50 տոկոս աճ, այսինքն՝ պետք է համարենք, որ այս աճն առնվազն կիսով չափ պայմանավորված է հենց այն շոկային էֆեկտներով, որոնք տվյալ ոլորտի համար դրական շոկ են։

–Սրանք արդյո՞ք պահպանվող են։

-Բնականաբար՝ ոչ, և բոլորն էլ հասկանում են, որ ոչ։ Այցելուների հետվերադարձի պարագայում, իսկ դա անխուսափելի է, այս պրոցեսներն արդեն հակառակ ուղղությամբ կդրսևորվեն։ Եվ որևէ մեկը, կարծում եմ, պատրաստ պատասխան չունի, թե սա մեզ համար երկարատև աճի նախադրյալներ է ստեղծում։ Սա պարզապես պետք է դիտարկել հնարավորություն՝ որոշ ընթացիկ խնդիրների լուծման, տնտեսության որոշակի աշխուժացման համար։ Հատկապես հետհամավարակային շրջանում այս ոլորտների՝ ծառայությունների ոլորտի վերականգնումը դեռ չէր ավարտվել, սա թույլ է տալիս արագացնել այդ պրոցեսը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան