«Գրիպը ծանր հիվանդություն է, պետք է զգոն լինել». համաճարակաբան

Լուրեր

14.12.2024 | 15:11
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Դեռևս 2022-ի նոյեմբերի 2-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ-ում տարածվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ։ 2023-ի հունվարի չորսին վիրուսից մահվան երկու դեպք գրանցվեց։ Մասնագետները ահազանգում են, որ հիվանդությունը կանխարգելելու և ծանր ընթացքը կանխելու լավագույն միջոցն այս պահին գրիպի դեմ պատվաստվելն է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանի խոսքով՝ հանրապետությունում ներկա պահին առկա է սուր շնչառական վարակների և գրիպի միջին ինտենսիվության հիվանդացություն:

«Շրջանառվում է գրիպ Ա տեսակի H1N1 (խոզի գրիպ) ենթատեսակը, ինչպես նաև արձանագրվում է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակը և գրիպ Բ տեսակները: Գրիպին բնորոշ ախտանշաններն են՝ ջերմության հանկարծակի բարձրացումը, քթահոսքը, հազը, կոկորդի ցավը, ընդհանուր թուլությունը, մկանային ցավը, գլխացավը»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Եվգենյա Խաչատրյանը:

Պալինա Նազարյանը պատմում է, որ իրենց ընտանիքի անդամները վերոնշված ախտանշաններով են դիմավորել Ամանորը: Արդեն երկու շաբաթ է՝ ինչ հիվանդությունը չի նահանջում:

«Դեկտեմբերի 31-ին ամուսինս ջերմեց, որից հետո վարակը փոխանցվեց մեզ: Երկու-երեք օրվա տարբերությամբ մեր մեջ այդ վիրուսը սկսեց գործել: Նախ՝ կա շատ ուժեղ մկանային ցավ, գլխացավ, սրտխառնոց ու ջերմություն, որ 40-ից չի իջնում. իջնում է 39-ը ու նորից բարձրանում: Ամուսինս հետազոտվել է, կաթիլայիններով ջերմությունն իջեցրել են, սակայն մյուս սիմպտոմները դեռ կան: Տղայիս դեպքում, բարդություն տվեց և վարակը հասավ թոքեր: Մանկաբույժն ասաց, որ թոքերի ֆունկցիան խանգարված է, և խզոց կա թոքերում», – ասաց Նազարյանը:

Համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանի խոսքով՝ մենք այժմ գտնվում ենք սեզոնային պիկում, որի ժամանակ առավել ակտիվ է շրջանառվում վարակը: Ըստ Խաչատրյանի՝ նման պարագայում առաջնային է հետևել նախարարության հորդորներին և դիմել կանխարգելիչ միջոցների՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար:

«Դիմակների կրումը, գրիպանման երևույթներով հիվանդների հետ չշփվելը, փակ տարածքների օդափոխությունը և խոնավ մաքրումը նպաստում են, որպեսզի գրիպի քիչ տարածում լինի: Գրիպի համար մենք նաև ունենք պատվաստում, որն առավել արդյունավետ միջոց է»,-ընդգծեց Խաչատրյանը:

Ըստ Առողջապահության նախարարության կայքի հունվարի 10-ի տվյալների՝ սուր շնչառական վարակների և գրիպի ընդհանուր դեպքերի շուրջ 68 %-ը բաժին է ընկնում մինչև 18 տարեկաններին։ Եվգենյա Խաչատրյանը շեշտում է, որ գրիպային վարակների դրսևորումները տարիքային շեմով պայմանավորված չէ, սակայն զրոյից հինգ տարեկան երեխաների մոտ այն ավելի ծանր է ընթանում:

«Սա չի նշանակում, որ մյուսների մոտ գրիպը թեթև է ընթանում, քանի որ գրիպը ընդհանուր ծանր հիվանդություն է, դրա համար պետք է զգոն լինել, հենց լինում են ախտանշաններ՝ ժամանակին դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի հակամանրէային դեղամիջոցներ չընդունել, որովհետև դրանց ինքնուրույն ընդունումը ևս կարող է բերել ծանր ընթացքների զարգացման»,-նշեց Խաչատրյանը:

Ըստ համաճարակաբանի՝ H1N1-ի շրջանառություն նկատվել է 2018-2019 թվականների ընթացքում, իսկ նախորդ տարի գրանցվել է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի շրջանառություն։ Այս տարի հիմնականում շրջանառվում է գրիպ Ա տեսակի H1N1 ենթատեսակը, սակայն նաև արձանագրվել են մյուս տեսակները:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Մարի Դարակչյանի խոսքով՝ երեխաների մոտ հիմնականում նկատվում է ջերմության բարձրացում, հազ, քթով դժվարացած շնչառություն, ինչպես նաև՝ թուլություն, քնկոտություն, փսխումներ:

«Ներկա պահին մանկաբուժական թիվ երկու կլինիկայում առկա մոտ 60 մահճակալները զբաղված են, բուժում են ստանում սուր շնչառական վիրուսներ ունեցող երեխաներ: Նրանք ունեն տարբեր դրսևորումներ՝ սկսած ուղղակի սուր նազոֆարինգիտից, ավարտած՝ թոքաբորբով: Շատ են նաև մինչև մեկ տարեկան երեխաները, որոնց մոտ հիվանդությունն արտահայտվում է սուր բրոնխոլիտին բնորոշ ախտանշաններով»,-ընդգծեց Դարակչյանը:

Ըստ մանկաբույժի՝ արագ թեստերի շնորհիվ հնարավոր է լինում հայտնաբերել գրիպի հարուցիչը, մասնավորապես` Ա տեսակը, իսկ այնուհետև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում իրականացվող ՊՇՌ հետազոտությունների միջոցով հնարավոր է լինում հստակ ասել, թե գրիպի որ ենթատեսակն է երեխայի մոտ:

«Այն հակավիրուսային դեղորայքը, որն օգտագործվում է գրիպի Ա խմբի դեմ, ազդեցություն ունի նաև H1N1-ի վրա: Այստեղ արդեն ենթատեսակի որոշումը առանձնապես նշանակություն չի ունենում, և լիովին բավարար են արագ անտիգենային թեստերը, որոնք շատ արագ պարզում են երեխայի մոտ գրիպ Ա-ի կամ գրիպ Բ-ի առկայությունը կամ բացակայությունը», – նշեց Դարակչյանը:

ՀՎԿԱԿ-ի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ հանրապետությունում գրիպի դեմ պատվաստումների պահանջարկը բավականին մեծ է, և այս սեզոնի համար ներկրված պատվաստանյութերի մոտ 78 տոկոսը սպառվել է։ Պատվաստումներն անվճար են։

«Բոլոր պոլիկլինիկանները, ամբուլատորիաներն ապահովված են 2022-2023 թվականի սեզոնի համար նախատեսված քառավալենտ պատվաստանյութով։ Այս պատվաստանյութն իր մեջ պարունակում է գրիպի չորս ենթատեսակի բաղադրիչներ․ երկու Ա ենթատեսակ՝ H1N1, H3N2-ը և երկու Բ ենթատեսակ»,-ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գրիպի դեմ պատվաստումների դեպքում հակացուցումները նույնն են, ինչ բոլոր այլ վիրուսների․ սուր հիվանդության կամ խրոնիկ հիվանդության սրացում, ինչպես նաև նախկինում տվյալ դեղաչափ պատվաստանյութից ունեցած ծանր ալերգիաբանական ռեակցիա։

«Յուրաքանչյուր սեզոնի համար առաջարկվում է տվյալ սեզոնին առավել շատ շրջանառող ենթատեսակներին համապատասխան պատվաստում։ Այս տարի հետազոտությունները ցույց են տալիս՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, առավել շատ շրջանառում են գրիպ Ա ենթատեսակները՝ իր H1N1 և H3N2 ենթատեսակներով։ Երկու ենթատեսակներն էլ ներառված են այս տարվա առաջարկվող պատվաստանյութի բաղադրության մեջ»,-նշեց ՀՎԿԱԿ-ի համաճարակաբանը։

Անի Թամրազյան