Տարոն Մարգարյանի «gold» հասցեով առանձնատունը` բռնագանձման ցուցակում. ինչպե՞ս է հարստացել նախկին քաղաքապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ Գլխավոր դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրում է շուրջ 2,5 մլրդ դրամի ապօրինի ծագման գույք ձեռք բերելու համար և պահանջում այն բռնագանձել։ Գույքերից մեկն էլ Ավան վարչական շրջանում գտնվող շքեղ առանձնատունն է, որը տարբեր տարիների գնահատվել է 2 մլն դոլար։ Թե Երևանը 7 տարի ղեկավարած Տարոն Մարգարյանն ինչպե՞ս է կարողացել այսպիսի հարստություն կուտակել, հայտնի չէ։

Տարոն Մարգարյանի եռահարկ առանձնատունը, բակը և հարակից շինությունները միասին զբաղեցնում են 1,578 քառակուսի մետր տարածք։ Ըստ Գլխավոր դատախազության՝ միայն Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանից բռնագանձման ենթակա է ևս ութ բնակարան, ինչպես նաև մեկ ամառանոց Ջերմուկ քաղաքում, տրանսպորտային միջոցներ։ Իրավապահ կառույցի փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանն առաջին ենթադրյալ ապօրինի ծագման գույքը ձեռք է բերել 2001 թվականին։

Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանը հենց 2001 թվականից է սկսել պետական համակարգում աշխատել՝ զբաղեցնելով ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման առաջատար մասնագետի պաշտոնը։ Հետո Մարգարյանի կարիերան թռիչքաձև աճ է գրանցել․ արդեն 2005 թվականին Տարոն Մարգարյանը ղեկավարում էր Ավան համայնքը, իսկ 2009-ին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր, 2011-2018 թվականներին էլ զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ անձամբ իրենից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մարգարյանն անպատասխան թողեց իր մեր հեռախոսազանգերը։

Երևանի քաղաքապետի պաշտոնում 5-6 հարյուր հազար դրամ աշխատավարձով 7 տարի աշխատած Տարոն Մարգարյանն ավելի վաղ մեր հարցին չէր ցանկացել պատասխանել, թե ի՞նչ միջոցներով է այդպիսի կարողություն կուտակել։

Տարոն Մարգարյանը մեկ տարի առաջ Factor TV-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ իր շքեղ առանձնատունն իր ձեռքից որևէ մեկը չի կարող վերցնել։ Մարգարյանն այդ ժամանակ էլ չէր հստակեցրել, թե ի՞նչ միջոցներով է կարողացել նման շքեղ տուն կառուցել։ Միայն շեշտել էր՝ եթե թալան էլ է, ապա ո՞ւր են բացահատումները։ Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ, այսպես կոչված, նախկին թալանչիները կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են ժողովրդից գողացվածը։

Տարոն Մարգարյանի հերթը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից չորս տարի հետո եկավ։ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ իշխանությունները թերացել են իրենց պարտականությունները կատարելիս, ինչի հետևանքով էլ որևէ գույք դեռ պետությանը չի վերադարձվել։ Ըստ Բարսեյանի՝ Տարոն Մարգարյանը չէր կարող քաղաքապետի աշխատավարձով նման կարողություն կուտակել։

Ի դեպ, մինչ Գլխավոր դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը, ինքը՝ Մարգարյանը, դեռ նախորդ տարի ընդդիմադիր գործընկերների հետ դիմել էր Սահմանադրական դատարան, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը հակասահմանադրական ճանաչվի։ Բարձր դատարանն իր հերթին դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք ստանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան