«Գենետիկ անալիզից հետո սեռը ճշտված նշվելու է»․ թեժ բանավեճ՝ առողջապահության հանձնաժողովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.03.2026 | 14:05
Մարտ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով ցածր
02.03.2026 | 13:57
ՀՀ շատ քաղաքացիներ չեն կարողանում Մերձավոր Արևելքի երկրներից դուրս գալ. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:49
Իրանական Կարմիր մահիկը հայտնել է Իրանում 555 զոհի մասին
02.03.2026 | 13:41
Սահմանադրության տեքստը գրեթե պատրաստ է, մարտի ընթացքում կհրապարակվի. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:33
Հայ-իրանական սահմանին առանձնահատուկ շարժ չկա. Արմեն Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:27
ԱԽ-ն աշխատում է. ՊՆ փոխնախարարը` Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:20
Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է. Մխիթար Հայրապետյան
02.03.2026 | 13:17
Հարի Քեյնն անցկացնում է կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:13
Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը իրանական ԱԹՍ-ի հարձակումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:05
Քուվեյթում ԱՄՆ մի քանի ռազմական ինքնաթիռներ են կործանվել
02.03.2026 | 13:00
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.03.2026 | 12:57
Մոսկվայում ինքնասպան է եղել գործարար Ումար Ջաբրաիլովը
02.03.2026 | 12:53
IFFHS․ Աշխարհի լավագույն ակումբների ցանկում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
02.03.2026 | 12:50
Պարսից ծոցի մի խումբ երկրներ Իրանին զգուշացրել են՝ հակահարվածի իրավունք են վերապահում իրենց
02.03.2026 | 12:44
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը թարմացված աղյուսակում
Բոլորը

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը։ 

Համաձայնագրով նախատեսվում է Կատարի Պետության կառավարության հետ առողջապահության բնագավառում փոխշահավետ համագործակցություն, ինչն էլ կխթանի Հայաստանում ոլորտի զարգացումը, ինչպես նաև գիտակրթական ներուժի և առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացումը: 

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով փաստաթուղթը ստորագրվել է 2022 թ. հունիսի 13-ին: 

«Համաձայնագրի ստորագրումից հետո մենք շարունակել ենք աշխատանքները Կատարի Պետության առողջապահության նախարարության գործընկերների հետ և ներկայումս մշակում ենք գործնական ծրագիր, որն առավել մանրամասն կանդրադառնա փաստաթղթում մատնանշված համագործակցության ուղղություններին»,- ընդգծեց փոխնախարարը: 

Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: 

Հանձնաժողովի նիստի ընթացքում բանավեճ ծավալվեց։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցի շուրջ։ 

Պատգամավորն առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին հարցրեց. «Նախարարի մակարդակով պոլիկլինիկաներին տրվել է հրաման, ըստ որի, երեխաների հիվանդության, առողջության պատմագրի մեջ պետք է ներառել կետ՝ սեռը նշելու իգական, արական և ավելացվել է երրորդ տարբերակը՝ «չճշտված»: Դուք, որպես պետական քաղաքականություն մշակողներ, ի՞նչ եք ենթադրում «չճշտված» եզրույթի տակ, կա՞ն ուսումնասիրություններ, թե որքա՞ն է Հայաստանում այդ չճշտված տարբերակով մարդկանց թիվը, ինչ տոկոսային ներկայացվածություն կա, որ կարող ենք սեռի չճշտված տարբերակն օգտագործել, և արդյոք հետագայում չի՞ կարող չճշտված սեռ ունեցողների հիվանդությունն ազդել՝ օգտագործելու այլ նպատակների համար»: 

Նանուշյանը հորդորեց հարցը գրավոր ուղղել։ 

Հարցին պատասխանեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ նշելով. «Դա այնքան պարզունակ հարց է, որ կարելի էր ուղղակի որևէ բժշկի հարցնել, ոչ թե հարցը հանրային բարձրացնել, ֆեյսբուքում գրառումներ անել, վստահ եմ, որ այս հարցը լիագումար նիստերին էլ է տրվելու ձեր խմբակցության կողմից: Փաստաթղթի մեջ «չճշտված սեռ»-ի կողքը փակագծի մեջ նշված է՝ մինչև գենետիկ քննությամբ սեռի որոշելը: Լինում են դեպքեր, երբ ծննդյան պահին սեռը հնարավոր չի լինում ճշտել: Միայն գենետիկ անալիզի արդյունքում է, որ որոշվում է քրոմոսոմների համադրությունը և սեռը: Սա միշտ եղել է, ուղղակի նախկինում գործող ձևաթղթում բժիշկը գրիչով ավելացրել է դա՝ մինչև գենետիկ անալիզով կպարզվեր: Հիմա փոփոխություն է եղել, որպեսզի ավելորդ գրառում չիրականացնի բժիշկը, ուղղակի ձևանմուշի մեջ տվյալ վանդակում նշում կատարի, մինչև հնարավոր կլինի սեռը ճշտել: Իմ հիշելով, 10 հազարից 1 դեպքում լինում է այդ խնդիրը: Գենետիկ խնդրի արդյունքում, հորմոնալ խանգարումների, մակերիկամի հետ կապված խնդրի արդյունքում լինում են նման դեպքեր»։

Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ գենետիկ քննությունը ի՞նչ ժամկետում պետք է արվի ու ինչքա՞ն ժամանակ պետք է այդ «չճշտված» բաղադրիչը մնա: Զեյնալյանն արձագանքեց, որ Կյուրեղյանի մտահոգությունները, մանիպուլյացիայի դաշտ տանելն անտեղի է. «Գենետիկ անալիզից հետո սեռը ճշտված նշվելու է»:  

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «մատից ծծած» որակեց քննարկվող թեման ու նշեց․ «2009-ին դեռ հաստատված ծննդի մասին բժշկական վկայականում, որը վերահաստատվել է 2017-ին, կրկին նշված է, որ կա «չորոշված սեռ»-ի տարբերակ: Երբ որ մենք սովորում էինք Բժշկականում, մեզ բացատրում էին, որ կան գենետիկական անոմալիաներ, երբ ծնման պահին հնարավոր չի երեխայի սեռը որոշել: Կեղծ արական, կեղծ իգական սեռ ունեն, երբ որ կան արական օրգաններ, բայց ինքը կին է գենետիկորեն՝ 2 X քրոմոսոմով կամ հակառակը՝ երբ կա X Y քրոմոսոմ, բայց կնոջ սեռական օրգաններով: Դրա համար բժշկությունը որոշել է, որ այդ պահին, մինչև գենետիկական անալիզը կլինի, մենք չենք ֆիքսում որևէ փաստաթղթում:  

Սրանից էլի սարքել ինչ-որ «ավանդական արժեքներ», «հայու գեն»․․․ Արդեն բոլորը հասկացել են, որ անիմաստ է, ու այդ հերթական խավարամտությունը, որ փորձվում է մտցնել մեր ոչ այնքան պարզ քաղաքական օրակարգ, ժամանակավրեպ է: Սրանք շատ կոնկրետ շրջանակներից ուղղորդված մեսիջներ են»:

Մանրամասները՝ տեսանյութում։