Սպառողի իրավունքների հաշվին․ կանգնած երթևեկելը «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքներում օրինական է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Գնացքներում ուղևորափոխադրման կարգը, որը թույլ է տալիս նաև կանգնած ուղևորների փոխադրել, ստորադասում է սպառողների իրավունքները՝ պնդում են «Սպառողների ասոցիացիայից»։

Երևան-Գյումրի գնացքների գերբեռնված լինելու հետևանքով վերջերս վագոններում հաճախ են կանգնած ուղևորներ լինում, ինչն անգամ Ֆեյսբուք սոցիալական ցանցում է քննարկման առարկա դարձել։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ գնացքի միջանցքներում ու սրահներում կանգնած երթևեկող ուղևորների լուսանկարներն առիթ էին շատ օգտատերերի համար՝ կանգնած ուղևորության իրենց բացասական փորձը ներկայացնելու և դժգոհությունն արտահայտելու համար։

««Հարավկովկասյան երկաթուղու»՝ միջանկյալ կանգառներ ունեցող երթուղիների գնացքներում թույլատրված է կանգնած ուղևորների երթևեկությունը։ Գնացքներն այս հնարավորությունն ունեն՝ համաձայն այն շահագործելու տեխնիկական անձնագրի, իսկ տոմսերի վաճառքի ժամանակ նստատեղերի սպառված լինելու մասին ուղևորը տեղեկացվում է»,- Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից։

   

Իսկ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են, որ երթուղում միջանկյալ կանգառների առկայությունը ենթադրում է ուղևորների իջեցում և նստեցում, ինչի համար էլ նախատեսված է երթևեկության կազմակերպումն ինչպես նստած, այնպես էլ կանգնած վիճակում։ Քանի որ գնացքի սրահներում թե՛ նստած, թե՛ կանգնած երթևեկելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ կան, «Հարավկովկասյան երկաթուղին» որևէ կարգ կամ օրենք չի խախտում՝ նշում է նախարարությունը։

Այսուհանդերձ, «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ սպառող-ուղևորների իրավունքները խախտված են։

Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը զբաղվում է գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի և էլեկտրոնային հաղորդակցության հարցերով, իրականում պետք է վերահսկողություն ունենա նաև տրանսպորտի նկատմամբ, ընդ որում՝ թե՛ երկաթուղային, թե՛ օդային։

«Շատ լավ է, որ մեր երկրում երկաթուղային երթևեկությունն ունի այնպիսի ցուցանիշ, որ նույնիսկ գնացքի նստատեղերը չեն բավարարում, որպես զարգացման դինամիկա՝ լավ է, բայց սպառողի իրավունքները չպետք է սրա արդյունքում ստորադասվեն»,- նշում է Պողոսյանը՝ հավելելով, որ խնդիրն ունի շատ պարզ լուծում, այն է՝ վագոնների ավելացումը, և սա «Հարավկովկասյան երկաթուղու» համար մեծ խնդիր չէ։

   

Ուղևորներին նստատեղերի սպառված լինելու մասին նախապես տեղեկացնելը, ըստ Պողոսյանի, լուծում չէ, իսկ ՏԿԵ նախարարության պարզաբանումը միջանկյալ կանգառների վերաբերյալ անընդունելի է։

«Միջանկյալ կանգառները, դրանց ընթացքում մարդկանց նստելն էլ [գնացք բարձրանալը] արդարացում չէ։ Իսկ ինչի՞ պիտի չնստեն, իսկ ու՞ր է իրենց մոնիթորինգը, որ հետևեն, թե որ մասում, որ կանգառում, որ սեզոնին, որ ժամին են ավելի շատ մարդիկ նստում, վերլուծեն ու գոնե մեկ վագոն ավելացնեն»,- նշում է «Սպառողների ասոցիացիայի» նախագահը և հավելում․ «Երբեմն-երբեմն, եթե լինեն իրավիճակներ, որ չնախատեսված կերպով ստացվի, հասկանալի և ընդունելի է, բայց եթե դա սիստեմատիկ բնույթ է կրում, ապա ոչ մի կերպ չի կարելի հաշտվել դրա հետ»։

Էդուարդ Պողոսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: