Ադրբեջանցիների կողմից կիսված Շուռնուխ գյուղի բնակչի ժամանակավոր կացարանը երկաթյա տնակ է․ նոր թաղամասի կառուցումը կրկին հետաձգվում է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի համայնքապետարանի շենքը վարչական ղեկավարի համար ոչ միայն աշխատավայր է, այլև բնակարան։ Մի սենյակում խոհանոցն է, մյուսում՝ գրասենյակը, կողքին՝ ննջարանը։

«Գիշերվա ցանկացած պահի, պատկերացրու, աչքերդ բացում ես, տեսնում՝ համայնքապետարանի շենքում ես։ Հոգեկան խանգարում ես ստանում»,- իրավիճակի անհարմարությունը ծիծաղով է փորձում մեղմել Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

Նրա տունը, 2000 քմ տնամերձ այգին, 10 հա խոտհարքը և անասնագոմը 2020 թվականի նոյեմբերից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Հիմա ես գոմ չունեմ, որ գոնե զբաղմունք լինի, գոնե կողքից եկամուտ ունենամ։ Կառավարությունն էլ ամսական 68 հազար դրամ՝ մեկ հոգու կտրվածքով, գումար է հատկացնում յոլա գնալու համար»,- նշում է Արշակյանը։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը կիսվել է երկու մասի։ Սահմանային ճշգրտումների արդյունքում գյուղի մի հատվածն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, 13 ընտանիք ստիպված է եղել լքել իր տունը։

Հայաստանի Կառավարությունը Շուռնուխի նոր թաղամասի կառուցման համար 470 մլն դրամ է հատկացրել։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն անցած տարի տեղեկացրել էր, որ առաջին փուլում՝ մինչև 2021 թվականի ավարտը, նախատեսվում է կառուցել տները, գրունտային ճանապարհը ու սկսել բնակեցման գործընթացը։ 2022-ին պետք է կառուցեին գյուղատնտեսական նշանակության օբյեկտները։ Նշված ժամկետները, սակայն, մի քանի անգամ  փոփոխվել են։

Թաղամասի կառուցման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 30-ը, բայց աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել։ Քաղաքաշինության կոմիտեն Factor.am-ի հարցմանն ի պատասխան նշել է՝ մինչև տարեվերջ կավարտվի 13 բնակելի տների կառուցումը, 2 տան հարդարման աշխատանքները կիրականացվեն 2023-ին։

Շուռնուխի վարչական ղեկավարն ասում է՝ անզեն աչքով էլ տեսանելի է, որ մինչև տարեվերջ թաղամասը չեն կարող բնակեցնել։ 13 տնից 8-ի տանիքն են կառուցել, իսկ 2 տան միայն հիմքն են գցել։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ 2021-ին մի քանի ամիս եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխատանքներն ընդհատվել էին։ Հիմնական խնդիրը, ըստ նրա, աշխատուժն է և վերջին շրջանում Խոտ-Որոտան ճանապարհի անանցանելիությունը։

«64 կմ բանվորը Գորիսից պիտի նստի մեքենան, գա հասնի Շուռնուխ, աշխատի ու նորից 64 կմ հետ դառնա։ Բանվոր բերելը  դժվար է: Ամեն մարդ պատրաստ չի 64 կմ գնա բանվորություն անի, ոչ թե գրասենյակային աշխատանք»,- պարզաբանում է Շուռնուխի վարչական ղեկավարը։

Տաթևիկ Ջավահիրյանը 13 սեփականատերերից մեկն է, որ կորցրել է Շուռնուխի իր տունը։ Նա հիմա Գորիսում բնակարան է վարձակալել, բայց վստահ չէ՝ թաղամասի կառուցումից հետո կվերադառնա՞, թե՞ ոչ։ Շուռնուխում նրանց վագոն-տնակ էին տրամադրել ժամանակավոր կացության համար, բայց, ըստ Տաթևիկի, «այնտեղ ապրելն անհնար էր»։

«Թուրքը ներքև, մենք՝ վերև։ Արդեն որ սենց մտածում ենք, հետ չենք ցանկանում գնանք»,- ասում է Ջավահիրյանը՝ հավելելով, որ նոր թաղամասում ո՛չ կոյուղի կա, ո՛չ ջուր։ Գյուղում աշխատանք չունեն, չգիտեն՝ վերադարձից հետո ինչով պետք է զբաղվեն։

Շուռնուխի բնակիչներից Նարինե Խուրշուդյանը ներկայում էլ բնակվում է վագոն-տնակում, իսկ կողքի փլված շենքում իրենց ոչխարների փոքր ֆերման են տեղակայել։ Նշում է՝ ամռանը շոգ է տնակում, երկաթը տաքանում է և չեն կարողանում ներսում մնալ, իսկ ձմռանը, հենց վառարանը հանգում է, սառչում են։

Հիմա տնակում ամուսնու հետ են բնակվում, սպասում են իրենց տունը կառուցեն, որ Գորիսում ապրող որդին ընտանիքի հետ վերադառնա, միասին ապրեն նոր կառուցվող թաղամասում։ Սակայն դեռ հստակ չգիտի, թե երբ կավարտվեն շինարարական աշխատանքները։

«Դեռ գոմ էլ չկա այնտեղ, 8 տան տանիք է դրած։ Ջուր չկա, ջուր պիտի հասցնեն, թե որտեղից՝ չգիտեմ»,- ասում է Խուրշուդյանը։

Քաղաքաշինության կոմիտեն Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է, որ շինարարական աշխատանքների անավարտ լինելու պատճառներն են 2022 թվականին տեղի ունեցած սահմանային միջադեպերը, ցեմենտի դեֆիցիտը, ինչպես նաև Խոտ-Որոտան ճանապարհի փլուզման հետևանքով առաջացած լոգիստիկ խնդիրները։

Ըստ կոմիտեի տեղեկատվության՝ 2023 թվականի առաջին կիսամյակում շինարարական աշխատաքները կշարունակվեն, կկառուցվեն անասնագոմեր և ցանկապատեր, ինչպես նաև կասֆալտապատեն ճանապարհները։

Սոնա Հովսեփյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: