«Ծեծելով սիրող» տղամարդիկ ու բռնության ենթարկվող կանայք՝ մամուլում. Մեդիագիդ՝ Արման Ղարիբյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Ինչպես է հասարակությունը խրախուսում բռնարարին, ինչու են ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ խոսում կանայք, քան տղամարդիկ, և ինչպես է մեդիան անդրադառնում ընտանեկան բռնության դեպքերին։ Factor TV-ի «Մեդիագիդ» հաղորդման շրջանակում ընտանեկան բռնության թեմայի ու այն լուսաբանելու առանձնահատկությունների մասին զրուցել ենք լրագրող Արման Ղարիբյանի հետ։

«Դատարան հաճախ բռնարար տղամարդը գալիս է իր աջակիցների խմբով, տարօրինակ է, բայց փոխարեն հարազատներն ամաչեն, որ իրենց բարեկամն այդպիսի քայլ է արել, դեռ գալիս են մի բան էլ աջակցելու։ Ցավոք, բռնության ենթարկված կանայք մենակ են գալիս, իրենց համար տհաճ է իրենց հարազատներին ներգրավելը, կարող է նոր վեճեր ծագեն»,- ասում է Ղարիբյանը՝ հավելելով՝ դատավորների մեծամասնությունը պատրաստ չէ լսել համբերությամբ և ամբողջական պատմությունը։

Ղարիբյանի խոսքով՝ շատ ընտանիքներում բռնարար տղամարդուն աջակցում են․

«Օրինակ՝ հոգեբանական բռնությունը ոչ միայն ընդունելի է, այլ նաև ակնկալելի է․ տղամարդուց ակնկալում են, որ ինքը պետք է կնոջը վերահսկի, որոշի՝ որ ժամին տնից դուրս գա կամ դուրս գա, թե՝ չգա, ինչ հագուստ հագնի»։

Լրագրողը նշում է՝ լրատվամիջոցները հաճախ ընտանեկան բռնությունը ոչ հետևողականորեն են լուսաբանում․ մարդիկ շատ են լսում, որ կա ընտանեկան բռնություն, բայց քիչ են լսում, որ դա պատժելի է։

«Լրագրողների կողմից էլ երբեմն հոգատարություն չկա, ընտանեկան բռնությունը շատ գայթակղիչ թեմա է, որովհետև կա բռնություն, երբեմն սեռական բռնություն, մահ, արյուն, դաժան տեսարաններ։ Լրատվամիջոցների համար գայթակղիչ է գրել այդ մասին, դիտումներ ապահովել»,- ասում է Ղարիբյանը՝ հավելելով պրոֆեսիոնալ լուսաբանման անհրաժեշտության մասին։

Ղարիբյանը խորհուրդ է տալիս ընտանեկան բռնությանն առնչվող պատմությունները գրել առանց անունների՝ հերոսներին նույնականացնելու քիչ հնարավորություն տալով։ Լրագրողի խոսքով՝ ընտանեկան բռնության լուսաբանումը պետք է լինի երևույթի, այլ ոչ անձանց մասին, իսկ լրագրողները պետք է ապահովեն պատմության հետևողական լուսաբանում։

 «Մեդիագիդ» նախագիծը նպատակ ունի պարզ և մատչելի լեզվով պատմել մեդիայի ու ընթերցողի խնդիրների մասին, վեր հանել թեմաներ, որոնք այժմեական են, արդիական ու կարող են կողմնորոշել լսարանին՝ Fake news-ից խուսափելու և տեղեկատվության արժանահավատ աղբյուրներ ընտրելու հարցում։ 

Ընտրված թեմաներն ընդգրկում են ինչպես ամենօրյա լրահոսի միջոցով «ապահով» տեղեկատվություն ստանալու ուղիները, այնպես էլ տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու, բովանդակություն ֆիլտրելու և տեղեկատվության հետ աշխատելու համար կարևոր հմտությունների քննարկումը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության զարգացման ծրագրի կողմից։

Անահիտ Հակոբյան