Պետք է զուսպ լինենք ընթացիկ ծախսի հարցում․ ինչո՞ւ գնաճի ֆոնին Կառավարությունը չի շտապում նպաստներն ու թոշակներն ավելի բարձրացնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ընթանում է է 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագծի հիմնական առաջնահերթությունները կառուցել են՝ ելնելով  այն նպատակներից, որոնք դրված են կառավարության գործունեության ծրագրում:

«Պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն․ մենք պետք է էականորեն ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես, հարկային եկամուտները, դրանք են այն երաշխիքները, որ պետք է միջնաժամկետ հատվածում ապահովեն կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում», – նշեց նախարարը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ․ «2026 թվականին պետք է հասնենք հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի»։

Անդրադառնալով պետական պարտքին՝ Տիգրան Խաչատրյանը նշեց. «Մենք պետք է ապահովենք պետական պարտքը համառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի զգալի բարելավում: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որ պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ  հատվածում չստեղծեն կառավարության հիմնական անելիքների իրականացման ռիսկեր»:

Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է պարտքի բարձր միջակայքում, ընթացիկ ծախսերը պետք է պլանավորել այնպես, որ դրանք ենթարկվեն այն կանոններին, որոնք սահմանված են միջնաժամկետ հատվածի համար։ «Մենք նախատեսել ենք, որ պետական պարտքը նախորդ տարվա 60,3 տոկոս մակարդակից պետք է նվազի մինչև 50 տոկոսը չգերազանցող մակարդակի»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով ծախսերի կառավարմանը՝ ֆիսկալ կանոնների տեսակետից՝ Խաչատրյանն ընդգծեց․ «Քանի դեռ գտնվում ենք պարտքի բարձր միջակայքում, մեր ընթացիկ ծախսերը պետք է պլանավորենք այնպես, որ դրանք ենթարկվեն սահմանված այն կանոններին, որոնք նախատեսված են միջնաժամկետ հատվածի համար՝ ելնելով պարտքի մեծությունից։ Երբ գտնվում ենք պարտքի բարձր միջակայքում, պետք է զուսպ լինենք ընթացիկ ծախերսի ավելացման հարցում

Ընթացիկ ծախսերը այնպիսի պարտավորություն են, որ երբ կառավարությունը ստանձնում է, ետքայլ չի կարող անել։ Պատկերացնենք, որ դրանք վերաբերում են կենսաթոշակներին, սոցիալական նպաստներին, հանրային հատվածի աշխատակիցների աշխատավարձերին, և հաճախ արդարացիորեն հնչում է հարց, թե ինչու բարձր գնաճ ունենք, բայց կառավարությունը չի շտապում աշխատավարձերը, նպաստներն ու թոշակներն ավելի շատ բարձրացնել։ Կառավարությունն այդ ավելացման տեմպերի հարցում պետք է զգույշ լինի, քանի որ այդ որոշումները երկարաժամկետ հատվածում հետ չեն խաղարկվելու։ Այնպես պետք է կայացնենք որոշումները, որ ընթացիկ ծախսերի և կառավարության ծրագրի իրականացման տեսանկյունից չստեղծեն անկառավարելի ռիսկեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։