Ինչու չհետևել միայն պաշտոնական լրահոսին և ինչպես ճանաչել fake news տարածողներին․ Մեդիագիդ՝ Դավիթ Ալավերդյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Կեղծ լուրերի, մեդիամանիպուլյացիաների դեմ պայքարի, միայն պաշտոնական լրահոսին հետևելու և մեդիագրագիտության տարածման կարևորության մասին  Factor TV-ի «Մեդիագիդ» նախագծի տաղավարում խոսել է Mediamax-ի գլխավոր խմբագիր, ԵՊՀ դոցենտ Դավիթ Ալավերդյանը։

«Հնարավոր է կեղծ լուրերն օրենքի դաշտ բերել՝ առանց խոսքի ազատությանը վնասելու։ Նման փորձ այսօր արդեն կա՝ նույն Ֆրանսիայի փորձը, որին այսօր հետևում են եվրոպական շատ երկրներ․ իրենք հատուկ օրենք են ընդունել ֆեյքերի դեմ պայքարի։ Չեմ կարող ասել, որ այն 100%-ով արդյունավետ է, բայց, համենայն դեպս, այդ պետությունը համարում է, որ fake news-ը վտանգ է՝ այդ թվում նաև իրենց ազգային անվտանգությանը»,-նշում է Ալավերդյանը։

Ալավերդյանի կարծիքով՝ հնարավոր է կեղծ լուրերն «օրենքի դաշտ» բերել՝ հատուկ մարմին ստեղծելով և փաստերի ստուգման գործն այդ կառույցին վստահելով։ 

«Ասում են՝ «եթե ներկայացման սկզբում բեմում հրացան կա, ապա ներկայացման վերջում կամ ընթացքում, այն անպայման կրակելու է։ Նույն կերպ կարող եմ ասել, որ եթե ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են հորինում, ապա ունեն հեռահար նպատակներ, որոնք կարող են անմիջապես չարտահայտվել»,- ասում է Դավիթ Ալավերդյանը՝ խոսելով fake-եր տարածելու պատճառների մասին։

 

«Մեդիագիդ» նախագիծը նպատակ ունի պարզ և մատչելի լեզվով պատմել մեդիայի ու ընթերցողի խնդիրների մասին, վեր հանել թեմաներ, որոնք այժմեական են, արդիական ու կարող են կողմնորոշել լսարանին՝ Fake news-ից խուսափելու և տեղեկատվության  արժանահավատ աղբյուրներ ընտրելու հարցում։ 

Ընտրված թեմաներն ընդգրկում են ինչպես ամենօրյա լրահոսի միջոցով «ապահով» տեղեկատվություն ստանալու ուղիներն, այնպես էլ տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու, բովանդակություն ֆիլտրելու և տեղեկատվության հետ աշխատելու՝ համար կարևոր հմտությունների քննարկումը։ 

Ծրագիրը ֆինանսավորվում է Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության զարգացման ծրագրի կողմից։