Քասախի բնակիչները տրանսպորտի հարցը քննարկում են ՏԿԵ փոխնախարարի հետ. ՈւՂԻՂ

Լուրեր

05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
Բոլորը

Տրանսպորտի երթուղիների կրճատման դեմ բողոքող Կոտայքի մարզի Քասախ գյուղի մի խումբ բնակիչների կընդունեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Համայնքի բնակիչներից Արթուր Մարդանյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ հայտնի չէ, թե ում հետ են հանդիպելու։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ից Քասախի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով լուծել տրանսպորտի հարցը։ Նրանք պահանջում են վերադարձնել ավտոբուսային թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում է Երևանի հետ։

Քասախի բնակիչներն ապրիլի 10-ին հերթական անգամ փակել էին Երևան- Աշտարակ ճանապարհը։ Քասախցիները ճանապարհը բացել էին, երբ նրանց հետ հանդիպման էին  եկել Կոտայքի մարզպետն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Քասախի բնակիչների հետ փակ հանդիպումից հետո ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ հարցի լուծման համար բնակիչներից ժամանակ են խնդրել։ Փոխնախարարը նաև տեղեկացրել էր, որ համայնքի բնակիչների պահանջը կդիտարկեն։

«Այս հարցը պետք է քննարկենք Երևանի քաղաքապետարանի հետ, որովհետև 59 համարի երթուղին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է։ Քասախի բնակիչները պահանջում են, որ 59 համարի ավտոբուսը մտնի բնակավայր, որպես կոմպրոմիսային առաջարկ այդ տարբերակը քննարկեցինք, որ 59 համարը ճանապարհից մոտ 150 մետր շեղվի և մտնի գյուղ՝ հասնելով  մինչև փոստի շենք։ Պետք է լուծումն այնպես լինի, որ բոլորը գոհ լինեն և՛ քաղաքացիները, և՛ փոխադրողները»,- նշել էր Սիմոնյանը։

Քասախի բնակիչները նաև հայտնում են, որ իրենց գյուղը Երևանին կապող 59 համարի ավտոբուսները փոխարինվելու են Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի տրանսպորտի»  ընկերության  միկրոավտոբուսներով, որոնց ուղեվճարն ավելի բարձր է՝ 200 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։