ՄԻՊ-ը կարևոր է համարում ատելության խոսքի համար վարչական պատասխանատվության մեխանիզմների ներդրումը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ատելության խոսքը շարունակում է մնալ Հայաստանում ամենահրատապ խնդիրներից մեկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով դրա վտանգավոր հետևանքները հասարակական և իրավական հարաբերությունների համար։

Անահիտ Մանասյանը շեշտեց, որ ատելության խոսքը խթանում է բազմաթիվ այլ հանցագործությունների և խտրականության տարածումը։

«Ընդհանրապես, ատելության խոսքի հետ կապված խնդիրը Հայաստանում միանշանակ ամենահրատապներից է, որովհետև սա շատ բացասական երևույթ է, որը ինքնին հիմք է հանդիսանում բազմաթիվ այլ խնդիրների և հանցագործությունների համար։ Մինչդեռ այսօր Հայաստանում այն բավականին մեծ տարածում ունի»,- ասաց Մանասյանը։

Նրա խոսքով՝ այդ վտանգավոր երևույթը հաճախ դրսևորվում է ոչ միայն հասարակության շարքերում, այլև հանրային գործիչների և մասնագիտական համայնքների կողմից, ինչն ավելի լուրջ հետևանքների է հանգեցնում։

ՄԻՊ-ը հատուկ ընդգծեց լրագրողների առանցքային դերը՝ ատելության խոսքի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի գործում։ Նա նշեց, որ լրագրողները կարող են և՛ նպաստել այդ խոսքի կանխարգելմանը, և՛ հակառակը՝ չգիտակցված կերպով նպաստել դրա տարածմանը։

«Մենք մշտադիտարկում ենք ոչ միայն ատելության խոսքի հետ կապված ընդհանուր գործընթացները, այլև ցանկացած երևույթ, որը կարող է որոշակիորեն շեղել լրագրողների մասնագիտական գործունեությունը անխոչընդոտ լինելու սկզբունքից։

Միաժամանակ մշտադիտարկում ենք ցանկացած խոսքի տեսակ, որը, միգուցե, քրեաիրավական պատասխանատվության ենթակա չէ, բայց հանրային առումով խնդրահարույց է։ Ուզում եմ հատկապես շեշտադրել՝ մեր մշտադիտարկումն ուղղված է բոլոր խմբերին առանց բացառության։

Այո, տարբեր իրավիճակներում մենք արձանագրում ենք դեպքեր, երբ առերևույթ խոչընդոտվում է լրագրողների մասնագիտական գործունեությունը, կամ առնվազն տեղի են ունենում դեպքեր, որոնք խոսքի տեսանկյունից խնդրահարույց են կամ պարզապես անընդունելի են հանրային ելույթի համատեքստում։

Այս առումով ուզում եմ հատուկ ընդգծել, որ չափազանց կարևոր է պաշտոնատար անձանց կողմից էթիկայի նորմերի պահպանումը, ինչպես նաև՝ լրագրողների կողմից»,- նշեց Մանասյանը։

Անդրադառնալով խնդրի լուծման ուղիներին՝ Անահիտ Մանասյանը նշեց, որ անհրաժեշտ են լայնածավալ կրթական բարեփոխումներ՝ մարդկանց խոսքի իրավաչափության վերաբերյալ պատշաճ պատկերացում ձևավորելու համար։ Բացի այդ, ըստ Մանասյանի, կարևոր են օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ ատելության խոսքի համար ոչ միայն քրեական, այլ նաև վարչական պատասխանատվության մեխանիզմների ներդրումը, ինչը կարող է զգալիորեն բարձրացնել կանխարգելման արդյունավետությունը։

«Առաջին հերթին, իհարկե, կրթական համակարգն է, որը միանշանակ պետք է վերափոխվի և անձանց մոտ ձևավորի պատշաճ պատկերացում խոսքի իրավաչափության վերաբերյալ։ Որովհետև այսօր անգամ մասնագիտական համայնքներում, օրինակ, իրավաբանների շրջանում, տարածված են այնպիսի ընկալումներ, թե եթե որևէ խոսքի տեսակ քրեական պատասխանատվության ենթակա չէ, ապա այն լիովին նորմալ է։ Մինչդեռ դա այդպես չէ։

Կան խոսքի տեսակներ, որոնք, չնայած քրեական պատասխանատվության չեն հանգեցնում, սակայն խնդրահարույց են մի շարք այլ տեսանկյուններից, օրինակ՝ խտրական մոտեցումներ տարածելու տեսանկյունից։ Այս առումով իրապես կարևոր է, որ կրթական միջավայրը ամբողջությամբ բարեփոխվի։