Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով սահմանվում է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու ընթացակարգը․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Լրացուցիչ ֆինանսավորման նպատակն է խրախուսել կատարողականի բարձր արդյունք ցուցաբերած հաստատությունների զարգացումն և կատարելագործումը, իսկ կատարողականի ցածր արդյունք ցուցաբերած հաստատություններին աջակցել՝ առաջընթաց ապահովելու հարցում: Յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում են բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսման արժանացած, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող և վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկերը:

Հաստատության բարձր կատարողականի արդյունքը որոշվում է գնահատման սահմանված չափանիշներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած մրցույթի արդյունքում, ցածր կատարողականի արդյունքը՝ հաստատության գործունեության ցածր կատարողականի արդյունավետության գնահատման չափանիշներով։

Կձևավորվի մրցութային հանձնաժողով

Ներկայացված ծրագրերն ուսումնասիրվում և գնահատում է մրցութային հանձնաժողովը, որի նախագահը հանրակրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև ներկայացուցիչներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից (ԿՏԱԿ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնից (ԿԶՆԱԿ), Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից ( ՀՄԿ), Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ), նախարարության հանրակրթության և ֆինանսաբյուջետային վարչություններից, ինչպես նաև կրթության ոլորտի 2 փորձագետ: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Բարձր կատարողականի արդյունք ցուցաբերած հաստատություններին որոշելու նպատակով յուրաքանչյուր տարի նախարարության կայքում տեղադրվում է մրցույթի հայտարարություն:

Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատություններին ներկայացվող պահանջներ

Հաստատությունները կարող են մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով հաստատության զարգացմանն ուղղված նորարարական ծրագիր, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված ծախսերի նախահաշիվը՝ 1 տարվա համար:

Մրցույթին դիմելու համար հաստատությունը պետք է բավարարի մի շարք նվազագույն պահանջների.

  • ուսուցիչների առնվազն 50%-ն ունի կամավոր ատեստավորման դրական արդյունք,
  • ուսուցիչների առնվազն 20%-ին շնորհվել է տարակարգ,
  • սովորողների առնվազն 5%-ը նախորդ ուսումնական տարում մասնակցել է առարկայական օլիմպիադաների մարզային (համայնքային) փուլերին, ունեցել է հանրապետական փուլի մասնակից,
  • «Ամսվա լավագույնները» մրցույթին տարվա ընթացքում ներկայացվել է առնվազն 3 հայտ:

Հաստատությունների բարձր կատարողականի արդյունքը որոշվում է մրցույթին ներկայացված բոլոր հաստատությունների նորարարական ծրագրերի արդյունքների վերլուծության հիման վրա:

Բարձր կատարողականի արդյունք ունեցող յուրաքանչյուր հաստատության համար ներկայացված զարգացման և նորարարական ծրագրի կատարման նպատակով նախատեսվող ֆինանսական խրախուսումը կազմում է ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը, որը տրվում է հաջորդող տարվա հունվարին:

Յուրաքանչյուր տարի ցանկում ընդգրկվող բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում ընդգրկված դպրոցը հաջորդող 3 տարվա ընթացքում չի կարող դիմել մրցույթին:

Ցածր կատարողականի արդյունք ունեցող դպրոցները որոշելու հիմնական բաղադրիչները

Յուրաքանչյուր տարի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) իրականացվում է հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների գնահատում՝ 3 փուլով։ Հաստատության կատարողականի արդյունքները գնահատելիս հաշվի են առնվում մի քանի կարևոր բաղադրիչներ՝ դպրոցի կառավարման, ուսումնական և մասնագիտական միջավայրը, մանկավարժական համակազմի մասնագիտական կարողությունները, սովորողների ակադեմիական առաջընթացն ու կրթության որակը, խորհրդակցական մարմինների ներգրավվածությունը:

Առաջին փուլում գնահատումը կատարվում է ԴԿՏ համակարգում առկա տվյալների հիման վրա ձևավորված ինքնաշխատ հաշվետվությամբ:

Ընտրված հաստատություններում հաջորդաբար՝ երկրորդ փուլում, անցկացվում է ԳԹԿ-ի կողմից արտաքին գնահատում՝ սովորողների առաջադիմության կամ գիտելիքների ստուգման եղանակով: Երրորդ փուլում ըստ արտաքին գնահատման արդյունքների և ցածր կատարողականի արդյունք ունեցող դպրոցների գնահատման սանդղակի՝ հանձնաժողովի կողմից ընտրվում են առավելագույնը 30 հաստատություններ, որոնց կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ որպես աջակցություն:

Մենթոր դպրոցի օգնությամբ մշակվող բարելավման ծրագրի ֆինանսական գնահատականի համաձայն՝ ցածր կատարողականով հաստատությանը տրվում է ֆինանսավորում՝ վերջինիս տարեկան բյուջեի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 5 մլն դրամը՝ յուրաքանչյուր տարվա համար:

Ընդունվելու դեպքում կարգը կգործի 2026 թվականի հունվարից:

Հաստատության նորարարական կամ բարելավման ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից՝ պարբերական մշտադիտարկումների գնահատումների միջոցով:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/8579, կշարունակվի մինչև 2025 թվականի մայիսի 7-ը: