Զելենսկին ՌԴ-ի հետ բանակցությունների հաջորդ քայլերը կորոշի Էրդողանի հետ հանդիպումից հետո․ AFP

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է Անկարայում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ նախքան Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններում ձեռնարկվելիք քայլերի մասին որոշում կայացնելը։ Այս մասին AFP-ին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը։

Ուկրաինացի պաշտոնյան AFP-ին ասել է, որ Զելենսկին ծրագրում է հինգշաբթի հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում, այլ ոչ թե Ստամբուլում, և միայն դրանից հետո կորոշի բանակցությունների հետ կապված իր մոտեցումը։

«Նախագահն իր այցը սկսում է Էրդողանի հետ Անկարայում, և միայն դրանից հետո կորոշի հաջորդ քայլերը»,- ասել է պաշտոնյան այն բանից հետո, երբ ռուսական պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ Մոսկվայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ նախատեսված բանակցությունների համար։

Նմանատիպ տեղեկատվություն այսօր ավելի վաղ հաղորդել էր նաև ՌԲԿ-Ուկրաինա-ն հղում անելով իր սեփական տեղեկացված աղբյուրին։ Նշվում է, որ Ուկրաինայի և Թուրքիայի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա մոտավորապես ժամը 13:00-ին (Մոսկվան, Կիևը և Ստամբուլը ժամային նույն գոտում են)։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում մայիսի 15-ին Թուրքիայում։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Ռուսաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա։ Մայիսի 14-ի ուշ երեկոյան Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ ռուսական պատվիրակությունը կգլխավորի իր օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ռուսական կողմն էլ տեղեկություններ էր տարածել, որ կողմերի բանակցությունները այսօր Ստամբուլում մեկնարկելու են տեղի ժամանակով ժամը 10։00-ին։

Սակայն Ուկրաինայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է, որ բանակցությունները մեկնարկում են ժամը 10:00-ին՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։

Այսօր ճեպազրույցում էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ  բանակցությունները հետաձգվել են «մինչև օրվա երկրորդ կեսը»։ Նրա խոսքով՝ դա արվել է Թուրքիայի նախաձեռնությամբ։

Զախարովան բանակցությունների մեկնարկի հստակ ժամ չի նշել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի