Պետք են ծրագրեր՝ ՌԴ-ից եկածներին այստեղ պահելու, բնակեցնելու, մարզեր ուղղելու համար․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
Բոլորը

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը։ Դրանից ելնելով՝ Factor TV-ի տաղավարում տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ քննարկել ենք Հայաստանի տնտեսական իրավիճակը և զարգացումները։ 

-Պարո՛ն Սարգսյան, ՊԵԿ ցուցակում առաջատարները շարունակաբար չեն փոփոխվում։ Ինչո՞ւ շարժ չկա, և ի՞նչ առաջին տպավորություն ունեք այս ցուցակից։

-Առհասարակ, խոշոր հարկատուների այդ ցուցակն արտացոլում է տնտեսական այն իրողությունը, որ առկա է ներկայում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ փաստացի մենք գիտենք՝ որոնք են առաջատար ոլորտները, և ըստ այդմ էլ առաջին տասնյակում հիմնականում այդ ոլորտները ներկայացնող կազմակերպություններն են։ Ժամանակի ընթացքում դիրքային փոփոխություններ լինում են, բայց ոլորտային առումով նույնն է։ Հանքարդյունաբերություն, գազ, ծխախոտ արտադրողներ․ սրանք այն ոլորտներն են, որ Հայաստանում ավելի զարգացած են և ավելի մեծ ներուժ ունեն զարգացման։

Որպես այդպիսին՝ դրական միտում կարող ենք նշել, որ ՏՏ ոլորտի մի շարք կազմակերպություններ են հայտնվել 1000-յակի մեջ։ Իհարկե, առաջին տասնյակում չեն ներգրավված, բայց այս ընթացքում շուրջ 25 նոր կազմակերպություն է ավելացել, ինչը, կարծում եմ, դրական միտում է։

-Առաջին տասնյակում լինում են հանքարդյունաբերողներ, կապի ոլորտի ներկայացուցիչներ, գազի ոլորտ և այլն։ Արդյո՞ք այս կառուցվածքը ձեռնտու է Հայաստան պետությանը։

-Տեսեք, ընդհանուր առմամբ, այս կառուցվածքը կատարյալ չէ։ Սա բխում է մեր տնտեսության կառուցվածքից, որը նաև հետխորհրդային երկրներում է ձևավորվել։

Ընդհանրապես, այս 1000 խոշոր կազմակերպությունների կողմից վճարված հարկերի ծավալը 9 ամիսներին հավաքագրված հարկային եկամուտների շուրջ 75 տոկոսն է։ Այսինքն՝ մնացած 25 տոկոսը բաժին է ընկնում փոքր ու միջին ձեռնարկություններին։ Զարգացած երկրներում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի շատ է։ Այսինքն՝ ՓՄՁ-ին ավելի շատ հարկային պարտավորություններ են բաժին ընկնում։

-Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստան գալու մասին․ Հայաստանի տնտեսությունը կարո՞ղ է կլանել այս երևույթը և դարձնել մշտական, ռուսաստանցիներին պահել այստեղ, որ աշխատեն, ստեղծեն, ծախսեն։

-Այո՛։ Տեսեք, ռուսաստանցիներին պահելու համար նախ պետք է համապատասխան պայմաններ ապահովենք, համապատասխան կենսամիջավայր։ Փաստացի, այդ դրական միտումի հետ նկատում ենք անշարժ գույքի շուկայում բավական բարձր գնանշումներ․ վարձակալության, հյուրանոցների, հյուրատների գները բարձրացել են։ Սա, բնականաբար, չի նպաստում, որ նոր հոսք ապահովենք։

Ուստի պահելու համար պետք են հստակ նպատակաուղղված ծրագրեր այդ քաղաքացիների բնակեցման հետ կապված՝ պետական միջամտությամբ։ Ոչ թե թողնենք, որ յուրաքանչյուրն իր ցանկությամբ կամ նախաձեռնությամբ հասնի, այլ պետությունը պետք է ուղղորդի, նաև դեպի մարզեր ուղղորդի՝ այնտեղ համապատասխան կացարաններ ապահովելով, ինչը կնպաստի նաև մարզերի զարգացմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան