Ադրբեջանը կյանքից զրկել է գերի ընկած Դավիթ Գիշյանին. հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բաքվի սանձազերծած ագրեսիայի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, որ ուսի շրջանում վիրավորում ստացած հայ զինծառայողին ադրբեջանցիները, իբր, «օգնություն են ցուցաբերում»։ Զինծառայողը 20-ամյա Դավիթ Գիշյանն է, նրան ճանաչել էին տեսանյութը դիտած հարազատները, ասել, որ գերեվարվել է Սյունիքի մարզից։ Պարզվում է՝ գերեվարված վիրավոր զինվորին ադրբեջանցիները սպանել են․ նրա դին Ադրբեջանի կողմից հայկական կողմին հանձնված 32 զինվորների մարմինների թվում էր։

«Մենք սեպտեմբերի 13-ին էինք անհատական գանգատ ուղարկել նույնականացած մեկ գերու մասով, որը Դավիթ Գիշյանն էր՝ տեսագրությամբ երևացող տղան։ Պահանջել էինք, որ Ադրբեջանը տեղեկություններ տրամադրեր Եվրոպական դատարանին Գիշյանի և մնացած գերեվարված անձանց մասով, իրենց գտնվելու վայրի մասին, տրամադրեն բժշկական փաստաթղթեր, եթե այդպիսիք կան։ Փաստացի, ստացվում է՝ Գիշյանը սպանվել է գերության մեջ, որովհետև մենք նրան տեսել ենք բժշկական օգնություն ցուցաբերելիս»,- ասում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունն այսօր Եվրոպական դատարանին տեղեկացրել է Գիշյանի սպանության մասին և արձանագրել, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։ Կառույցը դատարանին դիմել է նաև 3-րդ հոդվածով, որն անձին պաշտպանում է խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից․ այդ հոդվածը ևս Ադրբեջանը խախտել է։

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել էր մինչև սեպտեմբերի 22-ը տեղեկություններ տրամադրել գերիների հետ կապված, և այսօր ՀՀ-ն ՄԻԵԴ-ից պահանջել է Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց։ Բացի այդ, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունն այսօր դիմում է ուղարկելու նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագայի դատարան)։

Թե վերջին էսկալացիայից հետո քանի՞ հայ ռազմագերի է պահվում Բաքվում, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակը թվեր ու տվյալներ չնշեց, ասաց՝ ակտիվ աշխատանքներ են տարվում, նրանց նույնականացումն ընթացքի մեջ է։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ Բաքվում 16 զինծառայող է պահվում գերության մեջ։

Օրվա ավարտին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարություն հրապարկվեց, որի համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ վերջին ագրեսիայի հետևանքով գերեվարվել է 20 զինծառայող, զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի․ զոհվել է 3 քաղաքացիական  անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է համարվում, վիրավորվել է 293 մարդ, որից 7-ը քաղաքացիական անձինք։ Առկա են նաև ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ, ասվում է հայտարարության մեջ։

Եթե շրջանառվող տեսանյութերում քաղաքացիները ճանաչում են իրենց զավակներին, հարազատներին, պետք է տեղեկատվությունը փոխանցեն Կարմիր խաչին։ Անձի մասին որևէ տեղեկություն չունենալու դեպքում ևս պետք է հայտնել Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին։

Դավիթ Գիշյանը Նոյեմբերյանից էր, ընտանիքի հետ Երևանում էր ապրում։ Ծառայում էր Սյունիքի մարզում։ Համեստ էր ու ազնիվ, լուրջ ու կշռադատված, չափազանց հայրենասեր՝ հիշում է Դավիթի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին․ նրան դյուցազուն Դավիթ էր ասում։

Վաղը Դավիթ Գիշյանի մարմինը հողին կհանձնեն․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ժամը 13։00-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան