Բաքվի դատարանը չորս հայ ռազմագերիների ազատ է արձակել

Լուրեր

26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Բոլորը

Ադրբեջանի Գերագույն դատարանը դատավարություններ է անցկացրել ապօրինաբար դատապարված չորս հայ ռազմագերիների գործերի վճռաբեկ բողոքներով, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ բողոքները դիտարկվել են դատավորներ Նազիմ Մովսումովի և Իլկին Ռաջաբովի նախագահությամբ։

Հաղորդվում է, որ Բաքվի վերաքննիչ դատարանի 2021թ․ նոյեմբերի 26-ի՝ հայ ռազմագերիներին վերաբերող որոշման մի մասը փոխվել է։ Նրանց ազատազրկման ժամկետ է սահմանվել 1 տարի 8 ամիս 25 օրը, ինչի արդյունքում դատարանը նրանց պատժաժամկետը համարել է ավարտված, և հայ ռազմագերիներն ազատ են արձակվել։ Ադրբեջանական աղբյուրները գերիների անունները չեն հրապարակում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն այսօր պատրաստվում է Հայաստանին 5 ռազմագերի փոխանցել։

ՀՀ պետական գերատեսչություններից որևէ մեկն առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, որը կհաստատեր ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը։ Ըստ ամենայնի՝ ադրբեջանական կողմը Հայաստան է վերադարձնելու հենց այսօր Բաքվի դատարանի որոշմամբ կալանքից ազատված գերիներին։

Էմմա Չոբանյան