Բուհերը Երևանից արհեստականորեն Աշտարակ տեղափոխելն աբսուրդի ժանրի մտադրություն է. Ատոմ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Բոլորը

«Աշտարակում դեռևս խորհրդային տարիներից գոյություն ունեն գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց հիմքի վրա կարելի է տեխնոլոգիական հետազոտական համալսարան հիմնել: Բայց բուհերը Երևանից արհեստականորեն Աշտարակ տեղափոխելն աբսուրդի ժանրի մտադրություն է»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կառավարությունը բուհերում մեծ թվով թափուր տեղերով պայմանավորված մտադիր է գնալ բուհերի խոշորացման` թողնելով 8 կոնսոլիդացված պետական բուհ և Աշտարակում հիմնել ակադեմիական քաղաք:

Փորձագետի խոսքով` եթե այս մտադրությունն իրականացվի, թե´ դասախոսները, թե´ ուսանողները կանգնելու են լուրջ խնդիրների առջև.

«Դասախոսներն այնքան չեն վարձատրվում, որ ամեն օր գնան Աշտարակ և հետ գան, նրանք պատրաստ են հրաժարվել իրենց աշխատանքից, միայն թե չգնան Աշտարակ: Իսկ ուսանողներից շատերн ապրում են մայրաքաղաքի հանրակացարաններում, արդյո՞ք հնարավոր կլինի Աշտարակում ապահովել նրանց կացարաններով, իսկ ինչպե՞ս են Երևանում աշխատող ուսանողները համատեղելու գործը ուսման հետ»,- ասում է նա:

Ատոմ Մխիթարյանը շեշտում է` Երևանի կենտրոնում տեղակայված մեր բուհերից շատերн ունեն շենքային լավ պայմաններ և նկատում.

«Այդ բուհերը շատ գայթակղիչ տեղերում են, ունեն լավ մասնաշենքեր, որոնք կարող են ծառայել այլ նպատակներով: Բուհերի խոշորացմամբ, տեղափոխմամբ կազատվեն այդ տարածքները»:

Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով նախատեսվում է, որ 2030-ին հայաստանյան 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի ցանկում.

«Այդ ցուցակներում ընդգրկված լավագույն համալսարանների տարեկան ֆինանսավորումը հավասար է մեր երկրի ամբողջ տարեկան բյուջեին: Այնպես որ, նման արդյունքի հասնելու համար բարձր ֆինանսավորում է պետք, իսկ այդ պոտենցիալը ես, ցավոք, դեռ չեմ տեսնում»,- նշում է փորձագետը:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան