Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Լաչինի միջանցքը. ի՞նչ է սա նշանակում Արցախի հայերի համար․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Բոլորը

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանին են հանձնել Լաչինի միջանցքը՝ վեց կիլոմետրանոց լեռնային ճանապարհը, որն առանցքային նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար։ Այս ճանապարհը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։ Թեմային անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ներկայացնելով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։

Լրատվականը հիշեցնում է, որ Արցախյան երկրորդ պատերազմը տևել է 44 օր և ավարտվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին․ այդ օրը Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ստորագրեցին համատեղ հայտարարություն, որը, ըստ լրատվականի, «իրականում Հայաստանի կապիտուլյացիան էր»։

Պատերազմի ավարտից մեկուկես տարի անց իրավիճակը կարելի էր բնութագրել որպես «առանց խաղաղության և առանց պատերազմի ժամանակաշրջան»։

Պարբերաբար տեղի են ունեցել տեղական սրացումներ. սրման մեջ հիմնականում մեղադրվում է Ադրբեջանը, որն այս տարվա մարտին նույնիսկ վերահսկողության տակ վերցրեց մեկ բնակավայր և հակամարտության գոտում մի բարձունք։

Բայց հուլիսի վերջին իրավիճակը Ղարաբաղում զգալիորեն վատթարացավ։

Նախ՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, որ ադրբեջանցիները փորձում են հատել շփման գիծը։ Այնուհետեւ ռուս խաղաղապահները զեկուցեցին Ադրբեջանի կողմից «հրադադարի ռեժիմի երեք խախտման» մասին։ Դրանից հետո կողմերը սկսեցին միմյանց մեղադրել հրետակոծության մեջ։ Փոխհրաձգության ժամանակ մի քանի զինվոր զոհվեց։

Որոշ անկախ փորձագետներ այնուհետ մատնանշեցին, որ առճակատման նոր փուլը կապված է այն բանի հետ, որ Իլհամ Ալիևը ցանկանում է Երևանին մղել հնարավորինս շուտ լուծել վիճելի հարցերը։ Եվ դրա համար լավ ժամանակ է. մինչ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, և ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչ է կատարվում այնտեղ, ադրբեջանցիները որոշեցին ավելի ագրեսիվ գործել՝ առանց խաղաղապահներին ուշադրություն դարձնելու։

Հիմնական չլուծված խնդիրը, ըստ հրապարակման, վերաբերում էր հենց Լաչինի միջանցքին, որի վրա Ադրբեջանը ցանկանում էր շատ մոտ ապագայում վերահսկողություն հաստատել։

Պատերազմի ավարտը նշանավորող պայմանագրերով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեին Լաչինը շրջանցող նոր երթուղու կառուցման ծրագիրը։ Ռուս խաղաղապահները ստիպված են տեղաշարժվել դեպի նոր ճանապարհ. դրա համար երեք տարի է տրվել, իսկ ժամկետը դեռ չի լրացել։

Բայց բանակցություններն ու պայմանավորվածությունները երկար էին ընթանում։ Լաչինի միջանցքի փոխանցման նախօրեին հարց առաջացավ՝ ինչպե՞ս է ԼՂՀ-ն հաղորդակցվելու Հայաստանի հետ, եթե ճանապարհն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Միջանցքի տեղափոխումից կարճ ժամանակ անց ԼՂՀ իշխանություններն առաջարկեցին օգտվել նույն երթուղուց. մարդիկ այժմ կկարողանան օգտվել Ադրբեջանին անցած Շուշիի մոտով անցնող և ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող ճանապարհից։

Սակայն խնդիրն ամբողջությամբ չի լուծվի. Հայաստանն ու ԼՂՀ-ն դեռ պետք է էլեկտրական սյուներն ու կապի մալուխները տեղափոխեն նոր՝ ժամանակավոր միջանցք։ Իսկ արցախցիների համար հիմնական խնդիրը մնում է գազատարը․ այն մասամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով, և այդ խնդիրը դեռ չի լուծվել։

Տաթև Ֆռանգյան