«Մարդկանց ընտանիքները փաստացի սոված են մնացել»․ փողոցային առևտրով զբաղվողների բողոք Գյումրիում. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակին հարակից փողոցների մայթերին առևտրով զբաղվողները դժգոհ են․ նրանք գրեթե ամեն օր բողոքով գալիս են Գյումրու քաղաքապետարան։

Բանն այն է, որ քաղաքապետարանն արգելել է փողոցային առևտուրը՝ նրանց առաջարկելով տեղափոխվել շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող հատված, մինչև վերջնականապես կլուծվի փակ շուկա ունենալու հարցը։

Առևտրականները, սակայն, նշում են, որ փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի առաջարկած տարբերակը իրենց ձեռնտու չէ․ ըստ նրանց՝ կենտրոնական շուկայի նշված հատվածում անհնար է 40 առևտրականի տեղավորելը, իսկ այդ հատվածի խանութատերերն իրենց արգելում են միրգ-բանջարեղեն վաճառել, քանի որ իրենք էլ են զբաղվում այդ ապրանքների առևտրով։

«Մեզ հանել, փողոց են նետել, անհնար է 40 հոգու տեղավորելը, 40 հոգուց 3 հոգուն են «Լաչինում» տեղավորել։ Մենք հայտնվել ենք անելանելի վճակի մեջ, երկրաշարժից հետո էս քաղաքում ոչ մի աշխատատեղ չի ստեղծվել, հիմի մենք մեր գլուխը պահում ենք, ուզածներն ի՞նչ է։ Թող ավտոկայարանի տարածքում շուկան սարքեն, մենք էլ գնանք կանգնենք, ոչ թե շուկայի հարց չլուծած՝ մեզ տեղահանեն։ 5 երեխա ունեմ, ո՞նց պիտի դպրոց ուղարկեմ։

20 օր է՝ չեմ աշխատում, վազում ենք էս կառույցից էն կառույցը՝ քաղաքապետ մոտ, փոխքաղաքապետերի մոտ, երկու անգամ կառավարություն ենք գնացել, մարզպետարան ենք գնացել, լրիվ անօգուտ է»,-ասաց բողոքավորներից Սուսաննա Հակոբյանը։

Առևտրականներից մեկն էլ՝ Հռիփսիկ Ստեփանյանը, դժգոհեց, որ քաղաքապետարանի մատնանշած տարբերակներից մեկն էլ մասնավոր «Գարենի շուկա»-ում առևտուր անելն է։

Սակայն, ըստ նրա, այստեղ մեկ գծամետրի համար նախատեսված 300 դրամի փոխարեն 1500 դրամ են ուզել։
«Էնպիսի տեղեր են առաջարկում, որ ժողովուրդը չմտնի։ Շուկայի տարածքը պատրաստե՛ք, նո՛ր մեզ հանեք, մարդկանց ընտանիքները փաստացի սոված են մնացել։ Չհաշված ինչքան վնաս տվեցին, որ մեզ մայթերից հանելու ժամանակ ապրանքները տարան, լցրեցին քաղաքապետարանի հետևը։ 400-500 հազար դրամի ապրանք են լցրել, հիմա ես ինչքա՞ն պիտի աշխատեմ, որ այդ ապրանքի փողը հանեմ։ Թող մեզ ընդառաջեն մինչև դեկտեմբերի 31-ը, թույլ տան, որ մենք էլ մնանք մեր տեղում, ինչո՞ւ են «Լաչինի միջանցքում» կանգնողներին ժամանակ տվել մինչև տարեվերջ, մեզ՝ ոչ»,-ասաց Սուսաննա Հակոբյանը։

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն էլ պարզաբանեց, որ ապօրինի առևտրի դեմ պայքարը սկսել են հունվարից՝ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի գրությամբ, սակայն ի նկատի ունենալով գյումրեցիների սոցիալական խնդիրները՝ հետաձգել են։

«Քննարկել ենք հարցի լուծման չորս տարբերակ, մի մասին իրենք համաձայնել են, հետո փոշմանել, իրենց մոտ ուղղակի էն է, որ մենք պիտի մնանք մեր տեղը և վերջ։ Այդ տարբերակը կառուցողական չէ, ես իրենց ասել եմ՝ ավելի լավ է նստենք, բոլորով մտածենք շուկա կառուցելու մասին, քան իրար հետ վիճենք․ վեճը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։

«Լաչինի միջանցքի» առևտրականներին մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ ենք տվել, և իմ կողմից խնդիր է դրվել, որ մայթերից տեղահանված առևտրականներն այնտեղ պիտի տեղավորվեն։ Նույն այդ առևտրականները, որոնք ասում են տեղ չկա «Լաչինի միջանցքում», ես գիտեմ, որ նույնիսկ խանութի տերերն են առաջարկել իրենց խանութի դիմաց կանգնել, ապրանք վաճառել։ Մի քանի հոգի, իմ ունեցած տվյալներով, արդեն միկրոյի շուկայում են տեղավորվել, մի քանի հոգի՝ «Լաչինի միջանցքում», ըմբոստները երևի 5-6 հոգի են, որոնք մտածում են, թե կարողանալու են իրենց ասածն առաջ տանել»։

Փոխքաղաքապետը նշեց, որ առևտրականների հետ որոշել էին ավտոկայանի տարածքում շուկա կառուցել, սակայն հետո առևտրականները հրաժարվել են՝ պատճառաբանելով տարածքը փոշոտ է, հետևաբար, այս ծրագիրը ևս հետաձգվել է։

Արմիկ Մովսիսյան