Ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ է հատկացվել Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 27 բնակավայրում խմելու ջրի ենթակառուցվածքի նորոգման և կառուցման համար

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2022թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարելու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ որոշման նպատակն է՝ գնման գործընթաց կազմակերպել ՀՀ 3 մարզի 27 բնակավայրի համար. ամիսներ առաջ հայտարարվել է պայմանով մրցույթ գնման նման ընթացակարգով՝ այդ բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերը/ջրի մաքրիչ կայանները վերանորոգելու կամ ամբողջովին նորերը կառուցելու համար, հիմա անհրաժեշտ է սկսել շինարարական աշխատանքները: Ծրագիրը նախատեսված է 2022-2024թթ. իրականացնելու համար, ընդհանուր արժեքը՝ 6 մլրդ 200 մլն ՀՀ դրամ գումար: Այս տարի անհրաժեշտ է հատկացնել 2 մլրդ 468 մլն ՀՀ դրամ, որից 2 մլրդ 414 մլն ՀՀ դրամը՝ շինարարության համար, 37 մլն ՀՀ դրամը՝ տեխնիկական և 15.8 մլն ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության:

Վարչապետ Փաշինյանը նշել է այն բնակավայրերը, որտեղ իրականացվելու է նշված ծրագիրը.«Ըստ էության, արձանագրենք, որ սրանով մենք 6.2 մլրդ դրամի ներդրումային ծրագիր ենք սկսում՝ խմելու ջրի ցանցերի վերականգնման համար: Եվ հիմա այն բնակավայրերում, որոնց անունը կբարձրաձայնվի, որոշ հատվածներում ընդհանրապես ջրագիծ չկա, և ջրագիծ կկառուցվի, իսկ այնտեղ, որտեղ կա, վերակառուցում և նոր ջրագծեր կլինեն: Խոսքը հետևյալ բնակավայրերի մասին է. հիմնական մասը Արարատի մարզի բնակավայրեր են՝ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Ներքին Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրի, Սիսավան, Արալեզ, Արբատ, Խաչփառ և Մխչյան գյուղեր, Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրեր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան գյուղեր և Սյունիքի մարզի երկու բնակավայրեր՝ Մեղրի և Ագարակ քաղաքներ:

Հարգելի գործընկերներ, դուք հիշում եք, որ Կառավարության նիստում վերջին շրջանում մենք հատ-հատ բարձրաձայնում ենք այդ ծրագրերը, և նաև ես ի սկզբանե ասել եմ, որ կոնկրետ ծրագրերի բարձրաձայնման նպատակը ոչ միայն իրազեկելն է հանրությանը, թե մենք ինչ գործողություններ ենք անում, այլև հանրության արձագանքներն ստանալը, թե ինչպես են տեղերում այդ աշխատանքներն իրականացվել: Պիտի ասեմ, որ նախորդ շրջանում մեր բարձրաձայնած ծրագրերից մեկ-երկուսի վերաբերյալ ունենք նեգատիվ արձագանքներ այն մասին, որ պատշաճ ձևով չի իրականացվել ծրագիրը կամ այն տեղում չի իրականացվել, որ պետք է իրականացվեր: Կարող ենք արձանագրել, որ սրանով հասել ենք նպատակին, որպեսզի նաև հանրությունը լիարժեք տեղեկանա: Այժմ մեկ դեպքով կարծես թե ունենք ծառայողական քննություն՝ Պետական վերահսկողության ծառայությունն է զբաղվում, նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Եվ եթե հետագա քննարկման ընթացքում ի հայտ գա անհրաժեշտություն՝ նյութեր ուղարկել իրավապահ մարմիններին, նյութերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին»:

Գ. Սանոսյանի պարզաբանմամբ՝ նշված բնակավայրերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանք «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում են, և կան կարգավորման ենթակա խնդիրներ: Մասնավորապես, Արարատի մարզի 20 բնակավայրերը և ևս 50 բնակավայր հիմնականում Գառնիի աղբյուրների ջրով և տեղում պոմպերով են ջրամատակարարումն ապահովում, ծրագրում ներառված 20 բնակավայրը գտնվում են ամենավատ վիճակում: Մեղրիի և Ագարակի պարագայում ամբողջովին կառուցվելու են ջրի մաքրման նոր կայաններ. Ագարակի մաքրման կայանը կառուցվել է 1960-ական թթ., որի ոչ միայն վիճակը լավ չէ, այլև հզորությունը չի բավարարում: Նույնը վերաբերում է նաև Մեղրիին: 6.2 մլրդ ՀՀ դրամից շուրջ 2 մլրդ ՀՀ դրամն ուղղվելու է Մեղրիում և Ագարակում ջրի մաքրման նոր կայանների կառուցմանը:

Վարչապետը նկատել է, որ թե՛ ոռոգման, թե խմելու ջրի ամենամեծ պրոբլեմը համակարգում տեղի ունեցող կորուստներն են, և կա կորուստների 2 ուղղություն: «Մի մասը վարչարարության կորուստներ են՝ չֆիքսված գծեր կամ, ենթադրենք, տեղում ինչ-որ ստվերային գործարքներ, բայց հիմնական՝ շատ մեծ մասն այն է, որ ջրի մատակարարման համակարգը մաշված, քայքայված է, այսինքն՝ ջուրը խողովակով գնալու փոխարեն լցվում է հողի մեջ և տեղ չի հասնում՝ ենթադրենք, 100 լ ջուր ենք բաց թողնում, նշանակության կետ հասնում է երբեմն 40 լ, 30 լ, 20 լ, և բնականաբար, ջուրը սպառողներին չի հասնում», – ասել է Կառավարության ղեկավարը և անդրադարձել նաև «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությանը: ««Վեոլիա ջուր» ընկերության հետ մենք ունենք կնքած պայմանագիր, գործընկերային հարաբերություններ, իրենք ունեն պարտավորություններ, Կառավարությունն ունի պարտավորություններ, և համակարգն արդյունավետ կառավարելու համար մենք պետք է փոխադարձաբար մեր պարտավորությունները հնարավորինս ժամանակին և ճշգրիտ կատարենք: Արդյունքում, իհարկե, պետք է շահի սպառողը, քաղաքացին», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: