Անմարդկային կտտանքներ և էթնիկ զտում․ մարդու իրավունքների աղաղակող խախտումները 44-օրյա պատերազմում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայաթափ է արվել 193 բնիկ հայկական համայնք, անտուն է մնացել 1176 արցախցի, վնասվել է շուրջ 300 բազմաբնակարան շենք, ավելի քան 8400 առանձնատուն, շուրջ 100 դպրոց, մանկապարտեզ ու բուժհաստատություն։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումները, պատերազմական հանցագործությունների մասին այս տվյալներն ամփոփված են օրեր առաջ հրապարակված զեկույցում։ Զեկույցի աշխատանքներին աջակցել և դրանք համակարգել է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը»։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շուրջ 1 տարի փաստահավաք գործողություններ են իրականացրել՝ հավաքված փաստերն ու վկայությունները զետեղելով «Մարդու իրավունքների խախտումները Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» զեկույցում։ «Իրավունքներ առանց սահմաների» ՀԿ-ն ուսումնասիրել է կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումների ու էթնիկ զտման դեպքերը։ Բոլոր հանցագործությունների հիմքում նկատելի են եղել հայատյաց տրամադրությունները՝ ասում է կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը։

Ադրբեջանի ԶՈՒ կողմից 81 քաղաքացիական անձ է սպանվել, 42-ը ռմբակոծությունների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության մեջ։ Նրանք հիմնականում եղել են ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք, ոորոնք հրաժարվել են դուրս գալ իրենց բնակավայրերից կամ հետ են վերադարձել կենդանիներին կերակրելու, փաստաթուղթ վերցնելու կամ այլ պատճառներով։ 23 քաղաքացիական անձի, 200-ից ավելի զինծառայողների ճակատագրերը մինչ օրս անհայտ են։

Փաստահավաք խումբը նաև վերադարձած ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ է զրուցել։ Բոլորը պատմել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի ու խոշտագումների մասին։ Պատերազմ վարելու միջոցների ու մեթոդների, մշակութային օբյեկտների վրա հարձակումների դեպքերի ուսումնասիրությունն իրականացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խումբը։ Հետազոտողները, ի թիվս այլ միջադեպերի, արձանագրել են սեպտեմբերի 27-ի լուսադեմին Մարտունու, Մարտակերտի, Հադրութի շրջաններում և Ստեփանակերտի ուղղությամբ միաժամանակ տեղի ունեցած հարձակումների դեպքերը։ Քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի վրա հարձակումները հիմնականում իրականացվել են հարվածային, հետախուզահարվածային, ինքնաոչնչացվող ԱԹՍ-ների կիրառմամբ, օգտագործվել են նաև հեռակակառավարվող հրթիռներ։

Բազմաթիվ են եղել ճանապարհների ու կամուրջների վրա հարձակումները։ Վնասվել են Աղավնաձորի և Հայաստանը Արցախին կապող ռազմավարական նշանակություն ունեցող Բերձորի կամուրջները։ Ադրբեջանական զինուժը Սմերչ համակարգեր, կասետային ռումբեր է կիրառել բնակելի թաղամասերի ու տների ուղղությամբ, որոնցում տեղակայված ռազմական օբյեկտներ չեն եղել, այսինքն՝ նպատակային թիրախավորվել են հենց խաղաղ բնակիչները։ Օրինակ՝ Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցի վրա երկու հարձակում է եղել, որոնց ընթացքում նաև զոհ է գրանցվել։ Թիրախավորվել է նաև Ստեփանակերտի Պուշկինի փողոցը։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամն ուսումնասիրել է սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան իրավունքի խախտման դեպքերը, շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունները։

Ուսումնասիրություններին մասնակցել է նաև ՕՍԻՆՏ միջազգային կազմակերպությունը,և համատեղ վերլուծության արդյունքում հաստատվել է, որ կիրառվող զինամթերքը պարունակել է սպիտակ ֆոսֆոր կամ առնվազն երկու այլ՝ ավելի վտանգավոր քիմիական տարրեր։ Համատարած են եղել նաև Արցախի բնակիչների սեփականության իրավունքի խախտումները։ Մի շարք բնակարաններ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո մարդիկ զրկվել են իրենց տներից, իսկ Արցախում գտնվող տարածքներում մի շարք անձանց տներ բնակության համար ոչ պիտանի են դարձել։

Զեկույցում ներկայացված են նաև քաղհասարակության կազմակերպությունների առաջարկությունները՝ հասցեագրված ՀՀ Կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին, ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական միությանը, միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններին և առանձին պետություններին։ Զեկույցը հեղինակած կազմակերպությունները փաստահավաք զեկույցը մտադիր են տարածել միջազգային իրավապաշտպան հարթակներում՝ նպաստելու Ադրբեջանի նկատմամբ իրավական գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան