Քննարկվել են հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրները

Լուրեր

07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և պատրաստակամություն է հայտնել առկա խնդիրներն ավելի մանրամասն ծանոթանալու և լուծումների առաջարկներ քննարկելու ուղղությամբ:

«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումը կարևոր թեմա է, որը մեր նախարարության ուշադրության առանցքում է: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք փոքր փոփոխություններով, որակական մեծ հաջողություններ գրանցել, քայլ առ քայլ առաջ գնալ, օգնել լսողական խանգարում ունեցող երեխաներին ստանալ մասնագիտական կրթություն: Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ պատրաստելու համար, կարծում եմ, կարելի է սկսել ոչ ֆորմալ կրթության ձևաչափից: Այսինքն՝ թարգմանիչներն անցնեն վերապատրաստումներ, մասնակցեն դասընթացների. սկզբնական փուլում կարելի է հաշվի առնել նաև արտերկրի մասնագետների փորձը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հաշվի առնելով, որ հայերեն ժեստերի լեզվի մասնագետների (ոչ մանկավարժների) պատրաստման համար չկան միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր՝ փոքր է նաև թարգմանիչների թիվը: Հենց այս պատճառով էլ խուլ և թույլ լսող անձինք բախվում են բազմաթիվ դժվարությունների հասարակական տարբեր հարաբերություններում, օրինակ, կրթություն ստանալիս, պետական ծառայություններից օգտվելիս և այլն:

Քննարկմանը ներկա է եղել նաև Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը:

Նրա խոսքով՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում բոլորը միմյանց հասկանում են, սակայն պատկերն այլ է դպրոցի պատերից դուրս, քանի որ ժեստերի լեզվին տիրապետում են շատ քչերը, և լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար հաղորդակցվելը դառնում է անհնար։

«Բուհերում, օրինակ, լսողության խանգարում ունեցող երեխաները հաղորդակցվելու են ժեստերի լեզվով, սակայն այստեղ մեծ խնդրի են բախվում, քանի որ այդ հաստատություններում, ցավոք, չկան համապատասխան մասնագետներ։ Բազմաթիվ տեղերում մեր երիտասարդներն ընդգրկված չեն, քանի որ հաղորդակցման խնդիր կա։ Հիմնականում կրթահամալիրն ավարտող սաներին օգնում են ուսուցիչները, այդ թվում՝ ժեստերի լեզվի ուսուցիչը, սուրդոթարգմանիչը։ Ծնողները, որոնք տիրապետում են ժեստերի լեզվին, նույնպես աջակցում են երեխաներին՝ հաղորդակցման խնդիրներից խուսափելու համար»,- ասել է Լուսինե Բաբայանը։

Նա համոզված է՝ չլսող մարդկանց լիարժեք հաղորդակցման անջրպետը հաղթահարելու առաջին լուծումը ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թարգմանիչներին միասնական վկայագրեր տրամադրելու, ՀՀ-ում, մասնավորապես Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սուրդոթարգմանիչներ պատրաստող կրթական ծրագիր ներդնելու, ոլորտի այլ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Նշվել է, որ խնդիրն ավելի խորքային է, քանի որ չկա մեկ միասնական ժեստերի լեզու, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում: Խոսակցական լեզուների նման ժեստերի լեզուները ևս զարգացել են մարդկանց տարբեր խմբերի միջոցով, որոնք շփվում են միմյանց հետ, ուստի կան բազմաթիվ տարատեսակներ:

Մասնագետների դիտարկմամբ` աշխարհում այսօր օգտագործվում են շուրջ 300 ժեստերի լեզուներ, որոնցից մեկը հայերեն ժեստերի լեզուն է:

Խուլ և թույլ լսող անձինք ու նրանց ներկայացնող կազմակերպությունները, հայերեն լեզվի թարգմանիչները, ուսումնական հաստատությունները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները համընդհանուր ներառման խնդիրների վերաբերյալ:

Քննարկումը կազմակերպել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Առաջին անգամ կլոր սեղանի շուրջ էին հավաքվել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրությունում։