Թերի ու կողմնակալ․ Միքայել Մինասյանի անվան հետ կապվող ընկերությունում աուդիտը խախտումներ է բացահայտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում հեռուստատեսային չափումներ իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը տարիներ շարունակ աշխատել է միջազգային չափանիշներին չհամապատասխանող համակարգով, թերի ու ոչ կողմնակալ։ Առաջին անգամ իրականացված միջազգային աուդիտն այսպիսի եզրակացության է հանգել։ Ի՞նչ է սա նշանակում։

Ընկերությունը, որը կապվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ, 2015 թվականից սկսած տարբեր տնային տնտեսություններում տեղադրված սարքերի օգնությամբ ֆիքսում է, թե ո՞ր հեռուստահաղորդումներն ինչպիսի դիտելիություն ունեն, այսպիսով ձևավորելով լրատվամիջոցների վարկանիշային աղյուսակը։ Հիմնվելով այդ չափումների վրա՝ Հայաստանում ձևավորվում է հեռուստագովազդի շուկայական գինը և գովազդ բաշխող ընկերությունը, այսպես կոչված, «Սեյլզ հաուսը», իրականացնում է գովազդի տեղաբաշխումը՝ ըստ հեռուստաալիքների։ Մինչև 2020 թվականը Հայաստանում գործող «Սեյլզ հաուսը» գովազդի բաշխման մենաշնորհ ուներ։ Աուդիտը պարզել է, որ հեռուստատեսային չափումները հիմնովին թերի են իրականացվել և անհնար է հիմնվել նրա տրամադրած չափումների վրա՝ որպես շուկայական արժույթի:

2 տարի առաջ գործադիրը բյուջեից մոտ 26,5 մլն դրամ հատկացրեց՝ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունում առաջին անգամ աուդիտ իրականացնելու համար։ Նպատակը մենաշնորհի դեմ պայքարն ու այդ ընկերության իրականացրած աշխատանքի՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը ստուգելն էր։ 2 տարի տևած աուդիտը, փաստորեն, վեր է հանել մի շարք խնդիրներ։

Հաստատվել է, որ առնվազն 41 տների ինքնության գաղտնիությունը վտանգվել է, քանի որ նրանց մասին տեղյակ են եղել երրորդ անձինք։ Այդ դեպքում «Ադմոսֆեր Արմենիա»-ն պարտավոր էր հեռացնել այդ տնային տնտեսությունները պանելից և փոխարինել նորերով կամ դադարեցնել չափումները, քանի դեռ խնդիրը չի լուծվի։ Եվ բոլոր դեպքերում պետք է այդ մասին տեղեկացներ իր հաճախորդներին, ինչը չի արվել։ Արդյունքում, առնվազն 90 ընտանիքներ ուղղորդվել են կամ ենթարկվել որոշակի ազդեցության։

Ընտրանքի փուլում ևս կան բացթողումներ, հետևաբար, վստահելի չեն նաև տվյալները։ Մասնագիտացած միջազգային աուդիտորական «3M3A» ընկերությունն աուդիտն իրականացրել է «Մեդիահաուս Արմենիա» ընկերության պատվերով։

Խնդրի  լուծումը գտնելու համար օրեր առաջ հավաքվել են, քննարկում ունեցել՝ ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Ըստ նրա՝ լուծումներից մեկը կարող է լինել ամեն տարի աուդիտի անցկացումը։

Ո՞վ այսուհետ լսարանի չափումներ կիրականացնի․ ըստ Տիգրան Հակոբյանի՝ պարզ կլինի հայտարարված մրցույթի արդյունքում։

Factor TV-ն փորձեց պարզաբանում ստանալ նաև «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունից։ Նախ՝ խնդրեցին ավելի ուշ զանգահարել, իսկ հետո մեր զանգերին չպատասխանեցին։

Մինչ այդ, ընկերությունն ընդունել էր, որ տվյալների արտահոսք եղել է, բայց որպես պատճառ՝ նշել փաստաթղթերի հափշտակությունը։ Ընկերությունը նաև պատրաստակամություն է հայտնել այսուհետ ավելի խստորեն հետևել միջազգային կանոններին։ Մինչ այդ, բաց է մնում հարցը․ եթե չափումների տվյալները տարիներ շարունակ ճշգրտության խնդիր են ունեցել, ո՞վ պետք է հաշվարկի ու հատուցի հեռուստաընկերությունների և գովազդատուների կրած վնասները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան