ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. Ինչո՞ւ Հայաստանը չի ընդունում ընտանեկան բռնության մասին օրենք

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Մեկ ամիս առաջ՝ մայիսի 25-ին Վանաձորում տեղի ունեցածը, երբ պարբերաբար բռնության ենթարկված 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը սպանեց ամուսնուն՝ մեծ աղմուկ բարձրացրեց: Տարածված տեղեկատվության համաձայն՝ Լիանան դիմել էր ինքնապաշտպանության՝ ամուսնու կողմից բռնության հերթական դրսևորման ընթացքում: Այդ միջադեպը կրկին վեր հանեց Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենք ունենալու հրամայականը:

Չնայած՝ տարեցտարի ավելանում են ընտանեկան բռնության դեպքերը, այնուամենայնիվ Հայաստանը դեռևս չի ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը: Միայն 2016 թվականին Հայաստանում բռնության հետևանքով կանանց մահվան 14 դեպք է գրանցվել: Տարիներ շարունակ տարբեր հասարակական կազմակերպություններ բարձրաձայնել են ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի անհրաժեշտության մասին, ավելին՝ օրինագծեր են մշակել, ներկայացրել Կառավարություն, սակայն դրանք մերժվել են և մնացել թղթի վրա՝ ի հակառակ մեր երկրի ստանձնած պարտավորությունների:

«Ընտանեկան բռնության մասին» օրինագծի ընդունմանն ուղղված քայլեր առաջինն արել է «Կանանց իրավունքների կենտրոնը» 2009 թվականին, ապա 2013 թվականին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» է հարցը դարձյալ օրակարգ բերել, բայց այս անգամ էլ չի հաջողվել հասնել օրենքի ընդունմանը: 2016 թվականին արդեն Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ օրինագծի մշակմանը, որը, սակայն, հանրության մի մասի կողմից ընդունվեց սուր քննադատություններով:

Օրենքի ընդունմանը դեմ արտահայտվողները պնդում էին, թե այն միտված է երեխաներին խլելու իրենց ընտանիքներից՝ խարխլելով հայ ավանդական ընտանիքի հիմքերը: Օրենքի ընդունման կողմնակիցները, մինչդեռ հակադարձում էին՝ նման դրույթ նախագծում չկա և չի կարող լինել:

Հնչած քննադատություններից հետո Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից նախագիծը հանվեց, այժմ այն աշխատանքային քննարկման փուլում է և առաջիկայում կրկին կներկայացվի հանրությանը: Ի դեպ, համեմատության համար նշենք, որ հարևան երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց են ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքներ:

Ի վերջո՝ ինչո՞ւ մինչ օրս Հայաստանը չունի ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք: Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ:

 

Շողիկ Գալստյան