Հին գների կարոտով․ ՌԴ-ից եկող փողը շատացել է, բայց գնաճի կանխատեսումները մռայլ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպասում եք թանկացումների տեմպի նվազո՞ւմ։ Սպասե՛ք մինչև հաջորդ տարվա գարուն, միգուցե՝ նաև ամառ։ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ ավելի հավանական է, որ գնաճը կսանձվի միայն հաջորդ տարվա կեսին։ Դա չի նշանակում, որ թանկացում չի լինի, պարզապես ակնկալվում է, որ այն կլինի ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր։

Հայաստանում այս տարվա 4 ամիսներին, նախորդ տարվա չորս ամիսների նկատմամբ, այսինքն՝ 1 տարվա կտրվածքով, գնաճը կազմել է 6,5-8,4 տոկոս։ Ընդունելի մակարդակը 4 տոկոսն է՝ ±1,5 տոկոս միջակայքով։

Այսպիսի դեպքում գները դանդաղ աճում են, բնակչության վրա ազդեցությունը մեծ չէ, բայց նաև նախադրյալներ կան տնտեսության զարգացման համար։ Երբ գնաճը դրանից ցածր է, տնտեսությունը կանգնում է, եթե դրանից բարձր է, այսինքն՝ ինչպես հիմա, տնտեսությունն աճում է, բայց մարդիկ աղքատանում են։

Այս խնդիրը հիշատակվեց նաև Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր Կենտրոնական բանկի զեկույցը՝ նշված կանխատեսումներով հանդերձ։ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը հաստատեց՝ նման խնդիր կա։

«Ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք նվազագույն պարենային զամբյուղին, նվազագույն սպառողական զամբյուղին, որոնք հենց սոցիալապես անապահով խավերին վերաբերող կարևոր ցուցանիշներ են։ Ցավոք, այս պահին, քանի որ գնաճի աղբյուրը պարենայինն է, այնտեղ ավելի բարձր գնաճ ունենք, քան միջին գնաճն է»,- նշեց Խաչատրյանը։

Կենտրոնական բանկն ավելի կամ պակաս հավանական տարբերակներ է դիտարկում գնաճի վերաբերյալ։ Այդ կանխատեսումների համաձայն՝ մինչև հաջորդ տարվա հունիս ավելի հավանական է, որ գնաճը թույլատրելիից բարձր կլինի։ Արդեն ամռան երկրորդ կեսին կանխատեսումը դառնում է գրեթե 50/50, այսինքն՝ գնաճը կարող է բարձր լինել, կարող է և՝ ոչ։

Այս կանխատեսումը, սակայն, արվում է այսօրվա իրադարձությունների համատեքստում։ Ամեն նոր խոշոր իրադարձություն փոխելու է կանխատեսումները։ Այդպես եղավ նաև փետրվարին․ սկսվեց Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանն ունեցավ տնտեսական խնդիրներ, այնտեղ աշխատող հայերի եկամուտը նվազեց, Հայաստան փոխանցումները պակասեցին։

Տնտեսագետ Հայկ Բեջանյանը բացատրում է, որ 10 տարի առաջ Հայաստան եկող այդպիսի փոխանցումները հիմնականում հենց Ռուսաստանից էին։ Հիմա աշխարհագրությունն ընդլայնվել է, ԱՄՆ-ից ու Եվրամիությունից եկող փոխանցումների ծավալը մոտեցել է Ռուսաստանի ծավալին։ Եվ երբ Ռուսաստանում տնտեսական խնդիրների պատճառով դեպի Հայաստան փոխանցումները նվազեն, դրանց ազդեցությունն ավելի քիչ կզգացվի։

«Ցանկալի է, որ այդ կախվածությունը շատ ցածր լինի։ Այս առումով, բնականաբար, լավագույն լուծման տարբերակը ներառական տնտեսական աճի խթանումն է։ Երբ մենք ունենանք մեր երկրում զարգացող արդյունաբերություն, զարգացող տնտեսություն, անընդհատ բացվող աշխատատեղ, մեր քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի արտագնա աշխատանքով զբաղվելու, այլ այդ նույն աշխատանքը կանեն այստեղ, և ավելացված արդյունքը ևս կմնա մեր երկրում»,- բացատրում է Բեջանյանը։

Տնտեսագիտության մեջ ընդունված է համարել, որ մարդկանց եկամուտների աճը կախված է նաև ընդհանուր պետության տնտեսական աճից։ Այստեղ, սակայն, կանխատեսումները դրական չեն։ Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն՝ 2022 թվականի համար ՀՀ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշն էականորեն նվազեցվել է: Մինչև տարեվերջ այն կպահպանվի ցածր մակարդակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան