Էժան դոլար առնելու, թանկ ծախելու մոլուցքը՝ կորստի պատճառ․ ի՞նչ արժույթով պահել ունեցած գումարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Դոլարի թանկացում-էժանացումը տևեց շուրջ 3 շաբաթ։ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի սկսած պատերազմի հենց առաջին օրերին Արևմուտքն արձագանքեց կոշտ պատժամիջոցներով, Ռուսաստանում էլ դրվեցին արտարժույթին վերաբերող սահմանափակումներ։

Հայաստանում դոլարը սկսեց թանկանալ։ Վերջին օրերին, սակայն, դոլարի գինը շատ կտրուկ ընկավ՝ օրական մի քանի դրամով։ Արդյունքում, ամերիկյան դոլարը մոտեցավ մինչպատերազմական փոխարժեքին։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ Հայաստանում արտարժույթի թանկացումը հենց արտաքին գործոններով էր պայմանավորված։

«Ռուբլու արժեզրկումը չէր կարող չազդել հայկական դրամի վրա։ Այդ բացասական սպասումները փոխանցվեցին նաև դրամին, և դրա արդյունքում այն սկսեց արժեզրկվել։ Դրան գումարվեց նաև այն, որ ռուբլի էր գալիս Հայաստան, վերածվում էր դրամի, տուրիստական հոսքեր կային Հայաստանում, և դա էլ էր ազդեցություն թողնում դրամի արժեզրկման վրա»,- բացատրում է Պարսյանը։

Երբ Ռուսաստանում սահմանափակեցին արտարժույթի դուրսբերումը երկրից, դրան հետևեց նաև Ղազախստանում նման որոշումը։ Օդում կախված էր հարցը, թե ինչպե՞ս է վարվելու ՀՀ Կենտրոնական բանկը, որպեսզի այստեղից արտարժույթի արտահոսք չլինի դեպի Ռուսաստան։ Բայց ՀՀ-ն նմանատիպ որոշում այդպես էլ չընդունվեց։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը դա բացատրեց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինչ վերաբերում է տարադրամի արտահոսքի հետ կապված սահմանափակումներին, կարծում եմ, որ այս փուլում խնդիր չկա, դրա կարիքը չկա։ Ես գիտեմ, որ կան երկրներ, որոնք, օրինակ, կանխիկ տարադրամի արտահոսքի վրա որոշակի սահմանափակումներ են կիրառում։ Բանկային համակարգի գործընկերների կողմից որոշակի լուծումներ այդ հարցի կապակցությամբ տրվել են, բայց որ Կենտրոնական բանկը ինչ-որ դիրեկտիվով կարգավորի այդ իրավիճակը, այս պահի դրությամբ դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- նշեց Գալստյանը։

Նույն օրը Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց միանգամից 1,25 տոկոսային կետով՝ 8 տոկոսից հասցնելով 9,25 տոկոսի։ Պարսյանի խոսքով՝ հենց սա էլ բերեց դոլարի և այլ արտարժույթների փոխարժեքների նվազման։

Այս պայմաններում ո՞րն էր պատճառը, որ Ուկրաինայում մարտական գործողությունների մեկնարկн առիթ եղավ, որ Հայաստանում մարդիկ գրոհեն արտարժույթի փոխանակման կետերը։ Տնտեսագետը բացատրում է, որ դա սովորական երևույթ է ամբողջ աշխարհում։ Մարդիկ փորձում են օգտվել տատանումից ու շահույթ ունենալ։ Կան հաջողված օրինակներ, բայց դրանք վերաբերում են խոշոր խաղացողներին։

«Մարդիկ, որ այս պահին փորձում են գումար աշխատել այս փոխարժեքի տատանումների վրա, կարող են շատ լուրջ կորուստներ ունենալ։ Հաճախակի փոխարժեքների միջոցով մտնել ռիսկի մեջ, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Հատկապես փոքր գումարների դեպքում դա ուղղակի անիմաստ է, և կորուստների հավանականությունը է՛լ ավելի մեծ է փոքր գումարների դեպքում»,- բացատրում է Պարսյանը։

Այդ դեպքում արդյո՞ք հնարավոր է կանխատեսել արտարժույթի, ավելի կոնկրետ՝ դոլարի կամ եվրոյի թանկացումն ու էժանացումը։ Տնտեսագետը բացատրում է, որ մարդկանց կանխատեսումները կարող են ի չիք դառնալ ցանկացած պահի, երբ Կենտրոնական բանկը նոր որոշում ընդունի՝ առաջնորդվելով գների կայունացման իր նպատակից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան