Ազատե՛ք բնակարանը․ վարձով ապրողներին դուրս են հանում՝ օտարերկրացիներին ավելի թանկ գնով վարձակալության տալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Եթե մի քանի շաբաթ առաջ Երևանում դժվար էր մատչելի գնով բնակարան վարձակալել, ապա այս օրերին դա գրեթե անհնար է դարձել։ Վարձով տրվող բնակարանների գներն աճել են նույնիսկ մարզերում։ Պատճառը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մարդկանց մեծ հոսքն է դեպի Հայաստան։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում կան խմբեր, որոնց միջոցով մարդիկ վարձով բնակարան են փնտրում կամ առաջարկում։ Այդպիսի խմբերից մեկում փորձեցինք գտնել մարդկանց, որոնց հորդորել են ազատել վարձով բնակարանը՝ ավելի բարձր գնով օտարերկրացիներին տրամադրելու համար։

Մեր գրառումը լայն արձագանք ստացավ. «Ասեմ ավելին՝ վարձով բնակարանի համար զանգահարել ենք, հարցնում են՝ ռո՞ւս եք, թե՞ հայ, ասում եմ՝ հայ, ասում են՝ չէ, հայերին չենք տալիս», «Ինձ էլ են ասել 20 օրվա մեջ ազատեմ, ու տուն չեմ կարողանում գտնել», «Մեր տան վարձն են թանկացրել», «Հենց նույն բրոքերը, որ վարձակալ է բերել 8 ամիս առաջ, հիմա զանգել, ասում է՝ հանի՛ր, ռուս եմ բերում», «Իմ կարծիքով, եթե վարձով տուն տվողներն էլ հարկ վճարեն, երբեք այդպիսի գներ չեն սահմանի»։

Ռեպորտաժը պատրաստելու պահին մեր գրառման տակ արդեն ավելի քան 150 այսպիսի մեկնաբանություն կար։

Տիգրան Շահնազարյանը մեկն է այն քաղաքացիներից, որին սեփականատերը խնդրել է 45 օրվա ընթացքում ազատել վարձով բնակարանը։ Այդ տանը վարձով է բնակվում արդեն 3 տարի՝ ամսական վճարելով 100 հազար դրամ։

«Մի երկու օր առաջ զանգեց, ասաց՝ ազատեք տունը, որովհետև բարեկամները գալիս են Ռուսաստանից և պետք է բնակվեն, բայց չեմ հավատում, որ դա է խնդիրը։ Ուղղակի ուզում է ավելի թանկ գնով ուրիշի տալ»,- մանրամասնեց Տիգրանը։

Զրուցակիցս նշում է՝ հիմա տուն գտնելն իսկական փորձություն է դարձել։ Անշարժ գույքի գործակալները սեփականատերերից է՛լ ավելի բարձր գներ են առաջարկում։

Խնդիրն առավել սուր է այն դեպքում, երբ սեփականատեր-վարձակալ պայմանավորվածությունը բանավոր է, չկա կնքված պայմանագիր։ Տիգրանը ևս սեփականատիրոջ հետ բանավոր է պայմանավորվել։ Ասում է՝ պայմանագիրը հարցին լուծում չէր տալու։

Անուշ Փափազյանը վարձով է բնակվում 1 տարի, մի քանի օր առաջ սեփականատերը զանգել է և խնդրել ազատել բնակարանը․ «Մեր տանտերը զանգեց և ասաց, որ ազատենք բնակարանը, քանի որ պատրաստվում է վարձով տալ կրկնակի գնով»։

Անուշը սեփականատիրոջ հետ կնքել էր պայամանագիր, որը, սակայն, լրացել էր մեկ ամիս առաջ, և ժամանակի սղության պատճառով չէին հասցրել երկարաձգել։

Լիլիթ Բադալյանը 1.5 ամիս է՝ վարձով է բնակվում․ անակնկալի է եկել, երբ օրեր առաջ սեփականատերը խնդրել է մինչև ապրիլ ազատել բնակարանը․ այս դեպքում ևս սեփականատիրոջ հետ պայմանագիր չի կնքվել։ Սեփականատերը պատճառաբանել է, թե տունը վաճառել է, բայց զրուցակիցս նշում է՝ այս օրերի ընթացքում որևէ անգամ տունը տեսնելու համար գնորդների չի ընդունել։

Փաստաբան Կարեն Աղաջանյանն ասում է՝ կարելի է խուսափել նման իրավիճակից, եթե քաղաքացին սեփականատիրոջ հետ պայմանագիր կնքի օրենքի պահանջներին համապատասխան։

«Մեր օրենսդրությամբ նախատեսված է պահանջ, որ վարձակալության պայմանագրերը կնքվում են գրավոր և պետք է վավերացվեն նոտարական կարգով, գրանցվեն կադաստրով։ Եթե այս կետերը չեն պահպանվում, ապա դրանք որևէ ուժ չունեն»,- ասում է փաստաբան Կարեն Աղաջանյանը։

Նման պարագայում որևէ բան անել հնարավոր չէ․ վարձակալը դատարան չի կարող դիմել, որովհետև իրավական որևէ հիմք չկա, ընդգծում է փաստաբանը։ Համաձայն օրենսդրության՝ սեփականատիրոջ ու վարձակալի միջև կնքված պայմանագիրը կարող է լինել ժամկետով և անժամկետ։

Ըստ փաստաբանի՝ հիմնականում սեփականատերերն են խուսափում պայմանագիր կնքելուց, որովհետև պիտի հարկ վճարեն։

Փաստաբանի տվյալներով՝ վարձակալությամբ ապրող քաղաքացիների միայն 10 տոկոսն է պայմանագիր կնքում օրենքի սահմաններում։ Ստացվում է՝ 90 տոկոս դեպքերում վարձակալների խախտված իրավունքները որևէ կերպ հնարավոր չէ պաշտպանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան