7,5 տարի՝ խոշտանգման համար․ համաներմամբ ազատվածը կվերադառնա բանտ նախադեպային վճռով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չորս տարի առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խոշտանգված, ապա 4 ամիս անց՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի լոգարանում կախված վիճակում հայտնաբերված Արմեն Աղաջանյանի գործով երեկ աննախադեպ որոշում է կայացվել։ Վերաքննիչ քրեական դատարանը, երկրորդ անգամ քննելով «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից, գործով անցնող ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի դատավճռի դեմ տուժող կողմի և Դատախազության բողոքները, որոշում է կայացրել բավարարել դրանք։ Համաներմամբ ազատ արձակված Հովհաննիսյանը դատապարտվել է 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի խոսքով՝ այս որոշումը նախադեպային է։ Դա հիմք է տալիս պնդելու, որ խոշտանգման գործերն այսուհետ չեն կարող կոծկվել, և անպատժելիության դեպքերը կնվազեն։

Արմեն Աղաջանյանի մայրը՝ տիկին Գայանեն, դեռ ամիսներ առաջ Factor TV-ի հետ զրույցում պատմել էր որդու հետ կատարված ողբերգական դեպքի մանրամասները։ Մոր խոսքով՝ մեքենայի առքուվաճառքի հետ կապված գործով հետախուզման մեջ գտնվող 30-ամյա որդին 2018 թվականի մարտի 15-ին բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել։ Ժամեր անց կալանքի միջնորդության քննությունը, սակայն, հետաձգվել է Արմենի առողջական վիճակի վատթարացման պատճառով․ տղան դրանից օրեր առաջ էր վիրահատվել։ Վիրահատությունից հետո հաստաղիքի մի հատված պարկի մեջ էր տեղավորված՝ որդու գոտկատեղից ամրացված։ Դատարանից նա տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ նրան ընդունել է մայոր Արմեն Հովհաննիսյանը։

Հաջորդ օրը, հաշվի առնելով առողջական վիճակը, դատարանը գրավ է կիրառել և ազատ արձակել Արմեն Աղաջանյանին։ Խոշտանգումից չորս ամիս անց՝ մեղսունակությունը ճանաչելու համար նրան տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», իսկ 5 օր անց լոգարանում սավանից կախված վիճակում հայտնաբերել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ամբաստանյալի աթոռին հայտնվել է մայոր Արմեն Հովհաննիսյանը․ նրան մեղադրանք է առաջադրվել խոշտանգման, պաշտոնեական կեղծիք կատարելու և դիրքը չարաշահելու հոդվածներով։ Մեկ տարի գործը քննելուց հետո, սակայն, դատավոր Դավիթ Բալայանը Հովհաննիսյանին անմեղ է ճանաչել խոշտանգման մասով, իսկ մյուս հոդվածները վերաորակել և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել նրան։ Այսօր արդեն՝ մի քանի ատյանի դատարաններով անցնելուց հետո, տուժող կողմը և Դատախազությունը վերջապես կարողացել են հասնել սպասված վճռին։

Աբրահամյանի գնահատմամբ՝ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ սահմանազատեց բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցումը խոշտանգման հանցակազմից։ Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինն իր առաջ ունենալով որոշումը, այսուհետ այդ չափմամբ տալու է իրավական գնահատական։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս վստահ է՝ որոշումը հետագայում մեծ նշանակություն կունենա խոշտանգման գործերով։

Թեև տիկին Գայանեն տարիներ հետո կարողացավ հասնել արդարադատության, այնուամենայնիվ, ցավով է նշում՝ ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը ևս ունի երեխաներ, ուստի, եթե նրա կողմից որևէ զղջում նկատեր, ներողամտորեն կվերաբերվեր։

Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ մեկ այլ աշխատակից՝ Արտուշ Միրաքյանը։ Նրա մասով դատական նիստերը պարբերաբար ձգձգվում են։ Փաստաբանը կարծում է, որ սա պայմանավորված էր Վճռաբեկ դատարանի որոշմանը սպասելով։ Ըստ նրա՝ Արմեն Հովհաննիսյանի դատավճիռը պետք է տարածվի նաև Միրաքյանի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան