10 ձվով ձվածեղ՝ կրկնակի էժան. հավկիթի գնի նվազումը թանկ կնստի մանր արտադրողների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձվի գինը իջել, հասել է 30-40 դրամի։ Այսօր դեռ կարող եք վայելել, օրեր-շաբաթներ անց գինը կարող է վերադառնալ նախկին մակարդակին։ Այսօրվա էժանությունը հնարավոր է թանկ նստի սպառողների վրա։ Մինչ այդ, մարդիկ գոհ են՝ ավելի շատ են գնում։

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Factor TV-ի հետ զրույցում գների նվազումը բացատրում է նրանով, որ թռչնաբուծարանների աշխատանքը որոշակի սեզոնայնություն ունի։ Ամռան ամիսներին և հունվար-փետրվարին սովորաբար ձվի սպառումը նվազում է, հետևաբար՝ գինն էլ է իջնում։ Սակայն դրան հիմա գումարվել է մեկ այլ կարևոր գործոն։

«Հիմնական պատճառներից մեկը, որ նոր խաղացողներ են շուկա մտել, ածանների գլխաքանակը մեծացել է, արդյունքում ստացել ենք նախատեսվածից ավելի արտադրանք։ Իմ կարծիքով՝ հակամրցակցային ոչ մի բան չկա»,- նշում է Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է թռչնաբուծական տնտեսությանը, միության նախագահը խնդիրներ է կանխատեսում, և այդ խնդիրներին բախվելու են հատկապես փոքր արտադրողները։ Մասնագետը բացատրում է, որ փոքր արտադրությունների դեպքում ձվի ինքնարժեքը բարձր է լինում։ Հետևաբար՝ նման ցածր գնի պայմաններում հենց նրանք են դուրս մղվելու շուկայից։

«Խնդիրն այն է լինելու, որ շուկան նորից բալանսի կգա, պահանջարկն ու առաջարկը կհավասարվեն։ Իսկ մանր արտադրողները, որոնց մոտ ինքնարժեքն ավելի բարձր է, քան խոշորներինը, հավանաբար, շուկայից դուրս կմնան»,- բացատրում է միության նախագահը։

Նույնպիսի իրավիճակ եղել է 2019-2020-2021 թվականներին, հավկիթի շուկայում եղել են խիստ էժանացումներ ու խիստ թանկացումներ։ Հուլիսին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հրապարակած ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2019-ից Հայաստանում եղել է ձվի գերարտադրություն, որը շարունակվել է 2020 թվականի առաջին ամիսներին։ Ձուն վաճառվել է 30-32 դրամով։

«Ստեղծված իրավիճակի պատճառով ձու արտադրող ընկերությունները մինչև 2020 թվականի օգոստոսն աշխատել են վնասով, որի հետևանքով մի շարք տնտեսվարող սուբյեկտներ դուրս են մղվել շուկայից, իսկ մյուսները նվազեցրել են արտադրության ծավալները»,- նշվում էր ՄՊՀ փաստաթղթում։

ՄՊՀ որոշումներով՝ Արզնու թռչնաֆաբրիկան տուգանվեց շուրջ 16 մլն 650 հազար դրամով, Արզնու տոհմային ԹՏԽ-ն՝ շուրջ 10 մլն 910 հազար դրամով, Աշտարակ ձուն տուգանվեց շուրջ 15 մլն 40 հազար դրամով։

Կողմնակի ազդակներն արդեն ցույց են տալիս, որ տնտեսվարողները մասնակի հրաժարվում են ձվի արտադրությունից ու վաճառում են հավերը։ ՍԱՏՄ-ից երեկ ահազանգում էին, որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան