«Երիտասարդների քաղաք»․ զբոսաշրջությանը նվիրված միջազգային կոնֆերանս՝ Գյումրիում

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդների քաղաք․ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով միջազգային համաժողովը․ հրավիրված էին հյուրեր Չեխիայից, Խորվաթիայից, Ուկրաինայից, Վրաստանից։

«Երիտասարդները քաղաք»-ը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում իրականացվող երկարաժամկետ ծրագրերից է։

Այս ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից վրացական, ուկրաինական, խորվաթական և չեխական գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

«Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի փորձագետ Արթուր Նաջարյանը համաժողովի բացմանը նշեց, որ ծրագրի իրագործումը պայմանավորված է  վերջին շրջանում Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ակտիվացմամբ, նաև երիտասարդների՝ այս ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով։

Արթուր Նաջարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Ծրագրում հարկադիր փոփոխություններ են իրականացվել  2020 թվականին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված․ հանդիպումները, միջոցառումները ստիպված իրականացրել են առցանց։

Այդուհանդերձ, երիտասարդներն այցելել են ծրագրին մասնակից երկրներ ու տեղում ուսումնասիրել են, թե ասենք, օրինակ՝ Վրաստանում կամ Խորվաթիայում հյուրատնային բիզնեսնը ինչպես է կազմակերպվում, տուր-ուղեկցողների աշխատանքն ինչպես է իրականացնում։

«Մեր նպատակը մի կողմից կրթությունն ապահովելն է, կարողությունների զարգացումը, մյուս կողմից՝ գործնականում տեսնելն է։ Այսինքն՝ մենք միայն չխոսենք զբոսաշրջային ենթակառուցվածքների մասին, այլ երիտասարդն ինքը տեսնի՝ ինչպես է դա աշխատում այս կամ այն երկրում։ Մեր նպատակը ոչ միայն երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնելն է զբոսաշրջության նկատմամբ, այլև այնպես անել, որ կարողանան որակյալ ծառայություններ ապահովողներ դառնալ»,-ասում է Արթուր Նաջարյանը։

Հինգ երկրներից մասնակից երիտասարդները ներկայացրեցին նաև իրենց բիզնես-գաղափարները, որոնք ներկայացնելու են Եվրամիությանը՝ հույս ունենալով, որ դրանք կֆինանսավորվեն ու կյանքի կկոչվեն յուրաքանչյուր երկրում։

«Ծրագիրը միանշանակ շատ աշխատատեղեր կստեղծի, մեր նպատակն է, որ երիտասարդը դառնա ինքնազբաղ, ինքնուրույն, տնտեսապես կայուն,  հասարակության մեջ դերակատարություն ունեցող անձ, որպեսզի իր հերթին աջակցի այլ երիտասարդների՝ աշխատանք ունենալու։

Դա է ծրագրի ամենակարևոր ուղղությունը, իսկ զբոսաշրջությունը մեզ համար որպես գործիք ենք օգտագործում, նպատակը երիտասարդների ինքնազբաղ և ֆինանսապես անկախ դարձնելն է ու պետության տնտեսական զարգացմանը նպաստելը»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Արմիկ Մովսիսյան