Ալիևը Ջորջ Սորոսին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի դեմ ծրագրեր կազմելու մեջ

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իլհամ Ալիևը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանում հեղաշրջում իրականացնելու իր վախերի մասին։ Այս անգամ Ադրբեջանում հնարավոր հեղաշրջման փորձերի մասին խոսել է երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը միջազգային հասարակական կազմակերպությունների համար հեղափոխություն իրականացնելու համար գրավիչ երկիր է։

Նա միջազգային իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, որոնք բազմիցս զեկույցներ են հրապարակել ալիևյան վարչակազմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման մասին, մեղադրել է Ադրբեջանի դեմ պայքար մղելու մեջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Ալիևն անգամ միջազգային ՀԿ-ների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին բարձրաձայնելու մեջ «հայկական հետք» է տեսել։

«Հասարակական բոլոր կազմակերպությունները երկար տարիներ պայքարել են Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում։ Եվ այս բոլոր կազմակերպություններում հայերն առաջատար դերերում են։ Ես ունեմ նրանց անունները, դուք էլ կարող եք գտնել։ Դրանք են Freedom House-ը, Amnesty International-ը, Human Rights Watch-ը,  Ջորջ Սորոսը և նրա կողմից վերահսկվող կառույցները, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Այս բոլոր ՀԿ-ները հավատարիմ են հակաադրբեջանական դիրքորոշմանը և ցանկանում են ոչնչացնել Ադրբեջանը»,- haqqin.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը։

«Նրանց թիրախն Ադրբեջանը և նրա ղեկավարությունն է, որովհետև փորձեցին մնացած բոլոր մեթոդները և չստացվեց։ Հեղափոխությունը չաշխատեց, հեղաշրջումը չաշխատեց, չաշխատեց դժգոհություն առաջացնելու փորձը։ Փորձեցին օգտագործել Ղարաբաղի հարցը, բայց դա էլ չստացվեց։ Այսօր մենք հասանք պատմական հաղթանակի, ուստի նրանք փնտրում են նոր մեթոդներ, և նրանց նպատակը երիտասարդությունն է»,- դժգոհել է Ալիևը։

Ալիևի կողմից Ջորջ Սորոսին թիրախավորելն ունի չափազանց էական պատճառ։ Բանն այն է, որ Ալիևի բռնատիրական ռեժիմն ու կոռուպցիոն ընտանիքը պարբերաբար հայտնվում է միջազգային սկանդալների, փողերի լվացման գործարքների կենտրոնում։ Օրինակ՝ Ջորջ Սորոսի ֆինանսավորած «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» հարթակը, որը ներառում է 40 շահույթ չհետապնդող հետաքննող կազմակերպությունների, պարբերաբար բացահայտում է Ադրբեջանի իշխող՝ Ալիևների կլանի կոռուպցիոն գործարքները, հակաժողովրդավարական գործունեությունը։ Վերջին հետաքննություններից մեկով հայտնի դարձավ Ալիևների կլանի՝ 3 միլիարդ դոլարի հասնող փողերի լվացման գործարքը։ Ահա, թե ինչու է Ալիևը բռնատիրական իր ռեժիմի և ընտանեկան կոռուպցիայի հետևում տեսնում հայկական հետք, մեղադրում Ջորջ Սորոսին՝ հայկական լոբբիին աջակցելու և «Ադրբեջանի նախագահի եւ նրա ընտանիքի դեմ կեղտոտ արշավ» տանելու մեջ։

Ջորջ Սորոսի ֆինանսավորած OCCRP-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Ադրբեջանի իշխող վերնախավը երկու տարվա ընթացքում գաղտնի ֆոնդից 2,8 մլրդ դոլար է ծախսել եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու և շքեղ գնումներ կատարելու համար: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում արգելված է Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակության հիմնադրամների» գործունեությունը։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ պատերազմում ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ ծավալուն՝ 300 էջանոց զեկույց է պատրաստվել և ներկայացվել միջազգային կառույցներին։

Պատահական չէ նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ Freedom House-ի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի թիրախավորումը։ Այս կազմակերպությունները պարբերաբար զեկույցներով, հայտարարություններով քննադատել են ինչպես Ադրբեջանում ընդդիմադիրների եւ անկախ  լրագրողների  նկատմամբ հալածանքներն   ու Ալիևի ռեժիմի ապօրինությունները, այնպես էլ արձանագրել են Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական ռազմական հանցագործությունների փաստեր։

Տաթև Ֆռանգյան