Թրամփի հատուկ բանագնացը Պետերբուրգում հանդիպել է Պուտինի ներկայացուցչին
Քաղաքականություն
11.04.2025 | 16:41
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ, գրում է Meduza-ն։
ՏԱՍՍ-ի ու Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Գրանդ Եվրոպա» հյուրանոցում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտնել էր, որ Ուիթկոֆը ժամանել է Ռուսաստան, սակայն չէր հաստատել Պուտինի հետ նրա հանդիպումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի