ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ «Թատրոնն էլ է վերածվում պապսայի»․ Գուրգեն Խանջյան

Լուրեր

26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք ուզում ենք ունենալ ուրիշ քաղաք, ուրիշ երկիր, բայց արդյոք ունե՞նք ուրիշի այդ տեսլականը, ո՞րն է մեր երազների քաղաքը, ի՞նչ ենք մենք ուզում այս քաղաքից»,- նման հարցադրումներով  հանդես եկավ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Անդրադառնալով մեր երկրի վարած մշակութային քաղաքականությանը, Գ․Խանջյանը համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է, այսպես ասած, միջոցառումային, շոմպայնային, շնորհանդեսային  մշակույթին ավելի քիչ հնարավորություններ տրամադրել, քան լուրջ արվեստին:

«Շատերի նպատակն այսօր աշխարհին ներկայանալն է, բոլորը դրա վրա «խփնվել են»։ Մեկը մի պատմվածք է գրում, առաջին հերթին թարգմանում է յոթ լեզվով։ Մտածում են՝ շուտ օյինամեջ ընկնեն։ Ոչ ոք չի ուզում աշխատել, բոլորն ուզում են շուտ աշխարհին երևալ»,- ասաց նա։

Գրողը նաև շեշտեց, որ Մշակույթի նախարարությունում, կառավարությունում մշակույթից, արվեստից հասկացող խորհրդատուների պակաս կա: «Այդպիսիք քիչ են․․․Մեծ մասամբ տեսնում ենք արվեստի մասին միջին պատկերացումներ ու ճաշակ ունեցող ճարպիկ անձանց»,- նշեց նա։

Հայաստանյան թատրոններում ամենաշատը բեմադրվող դրամատուրգներից մեկը խոսեց նաև հայ թատրոնի խնդիրների մասին:

«Չեմ ասում, թե մեր դրամատուրգիան չտեսնված է, ռեժիսորներն էլ անտեսում են այն, բայց նրանք գնալով ավելի վատը կդառնան, եթե առհասարակ չբեմադրվեն։ Պիեսը, որը գրվում է, պետք է հասնի բեմ։ Հայ թատրոն ստեղծելու տեսլական, գաղափարախոսություն պետք է լինի։ Յուրաքանչյուր թատրոնի պետք է պարտադրվի տարին գոնե մեկ ժամանակակից պիես բեմադրել»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։ Այնինչ, նրա դիտարկմամբ, մեր թատրոններում հիմնականում բեմադրվում են կոմեդիաներ․ «Թատրոնն էլ է վերածվում պապսայի, բա ո՞ւր է մնում հայ թատրոնը»։

 

Աննա Բաբաջանյան