Կոռուպցիայի համաթիվը 1 տարում չի փոխվել․ հեղափոխական սպասումները չե՞ն արդարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

1995 թվականից սկսած՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակում է Կոռուպցիայի ընկալման համաթիվը, որը դարձել է հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործել տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում են Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։

Կոռումպացվածությունը չափվում է 0-ից 100 միավորով։ Որքան ցածր են երկրի հավաքած միավորները, այնքան մեծ է կոռումպացվածության աստիճանը։ Հեղափոխությունից հետո Հայաստանն այս հարցում էական առաջընթաց էր գրանցել․ 2018-ի 35 միավորի փոխարեն՝ 2019 թվականին՝ 42, իսկ 2021-ին՝ 49 միավոր։

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի աճը կանգ է առել։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՀՀ-ն ունի 49 միավոր և 58-61-րդ հորիզոնականները կիսում է Հորդանանի, Հունաստանի ու Նամիբիայի հետ։

ԹԻՀԿ-ի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ-ում մարդիկ մեծ սպասելիքներ ունեին իշխանությունից, առավել ևս՝ կոռուպցիոն գործարքների և սխեմաների բացահայտման մասով, սակայն հեղափոխական ուժը լիարժեք ջանքեր չգործադրեց այդ ուղղությամբ։

Ինչո՞վ էր պայմանավորված կոռուպցիոն գործարքների բացահայտման դանդաղումը, եթե վարչապետը պարբերաբար բարձրաձայնում, երբեմն էլ՝ անվանական մատնանշում էր, իր համոզմամբ, կոռումպացված նախկին պաշտոնյաներին։

Մինչդեռ ժամանակը ցույց է տալիս, որ Փաշինյանի մատնանշած նախկին պաշտոնյաներից ոք ոչ այսօր չի անցնում կոռուպցիոն գործերով, միայն Մանվել Գրիգորյանին պատկանող գույքն է օրեր առաջ Դատախազության որոշմամբ կալանքի տակ դրվել, իսկ ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն։

Ի դեպ, վերջին օրերին հակասություններ են ի հայտ գալիս Գլխավոր դատախազության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կարևոր օղակ հանդիսացող Հակակոռուպցիոն կոմիտեի մոտեցումներում։ Նախկին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կոմիտեն տարեսկզբին հաղորդագրություն տարածեց, որ ավարտվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նախաքննությունը։ Հիշեցնենք՝ Գասպարյանի վերաբերյալ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել էին վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր:

Գլխավոր դատախազությունը, սակայն, օրեր անց գործն ուղարկեց նոր քննության։

Մոտ մեկ ժամ անց Կոմիտեն Դատախազության որոշումը գնահատեց որպես անօրինական և չհիմնավորված՝ հայտարարելով, որ այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին։

Մի քանի օր անց այս իրավիճակը կրկնվեց, այս անգամ՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով։ Հարությունյանի կողմից աննախադեպ չափի՝ շուրջ 14 մլն դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործը Գլխավոր դատախազությունը կրկին հետ ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան