Մեր երկրի արտադրության ԱԹՍ-ների փորձարկում է սկսվել. Վահագն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
16.11.2026 | 15:40
Հուսով եմ՝ այսօր երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը․ Ղազարյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:30
Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել
16.11.2026 | 15:19
Կալասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

«Այդ աշխատանքները վաղուց են գնում, իմ աշխատած ժամանակաշրջանում վերջնական փուլին են մոտենում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը անդրադառնալով հարցին՝ Հայաստանը որևէ քայլ անո՞ւմ է մարտական ԱԹՍ ունենալու ուղղությամբ:

«Տարբեր ընկերություններ կան, որոնք հաջողություններ ունեն, արդեն պատրաստի էլ ունեն, փորձարկումների ընթացքում են: Արդեն պետական փորձարկումների են անցել: Հակված ենք ունենալ այսօրվա ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի ԱԹՍ-ներ, այդ թվում կան կամիկաձեներ: Լուծումներ առաջարկողները ամեն անգամ մի հատ նոր բան են մտցնում: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ կարիքների համար գնել»:

Նախարարը պարզաբանեց, որ նախ փորձարկումների են անցնում, հետո՝ պետական փորձարկման, որից հետո կնքվում է պայմանագիր. «Վերջնական պայմանագիր դեռևս կնքված չի, որովհետև պետական փորձարկման ժամանակ չնախատեսված խնդիրներ են եղել, որոնք իրենք վերացնում են»:

Վահագն Խաչատրյանը նաև նշեց, որ շատ կարևոր են հակադրոնային համակարգերը, որոնք կապի դեմ են աշխատում ու թույլ չեն տալիս, որ ԱԹՍ-ները տվյալ օդային տարածքով ազատ թռչեն:

Մանրամասները՝ տեսանյութում: