Սիրիայի նախագահը հաջորդ շաբաթ դարձյալ Թուրքիա կայցելի

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա։ Սա կլինի նրա երկրորդ այցը երկիր այս տարվա ընթացքում, ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, գրում է Turkiye today-ը։

Սպասվում է, որ Ալ-Շարաան, որն առաջին անգամ Թուրքիա էր այցելել փետրվարին, այցի ընթացքում հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Առաջիկա այցը դիվանագիտական ​​շրջագայության մի մասն է, որը կներառի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), որը կնշանակի Ալ-Շարաայի երկրորդ այցը Պարսից ծոցի երկիր՝ պաշտոնը ստանձնելուց հետո:

Սիրիայի ղեկավարն ավելի վաղ Սաուդյան Արաբիա էր այցելել փետրվարին՝ իր շարունակական տարածաշրջանային դիվանագիտական ​​ջանքերի շրջանակում: Ակնկալվում է, որ առաջիկա այցերի մանրամասներն ու օրակարգը կհայտարարվեն առաջիկա օրերին։

Ալ-Շարաան և Էրդողանն առաջին անգամ հանդիպել էին փետրվարի 4-ին։ Հանդիպմանը մասնակցել էին նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տնօրեն Իբրահիմ Քալընը։

Սիրիայի նախագահի այցը տեղի է ունենում տարածաշրջանում դիվանագիտական ​​հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի ֆոնին:

Հավելենք նաև, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում՝ իր վերահսկողության տակ առնելու Սիրիայի T4 ռազմավարական ավիաբազան և պատրաստվում է այնտեղ ՀՕՊ համակարգեր տեղակայել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի